480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+36
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում ֆինանսական օգնություն ցուցաբերել քեսաբահայերին
19:40
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը` ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի Քեսաբից տեղահանված հայրենակիցներին։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Այս պահին հայ բնակչության շրջանում որևէ զոհի մասին տեղեկատվություն չկա։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս իրադարձությունները վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը:

«Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին` բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը», – նշվում է հայտարարության մեջ։

Այդ նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար Արդշինինվեստբանկում` 247010003090 (ՀՀ դրամ) , 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22։

Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել է #SaveKessab ակցիան, որի նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը: