484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՍԴ–ն պարտադիր կենսաթոշակային վճարումների մասին որոշումը կհրապարակի չորեքշաբթի
18:32
01 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր կենսաթոշակային վճարումների ներդրման սահմանադրականության մասին որոշումը կհրապարակի չորեքշաբթի, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։

ՍԴ–ն հարցի ուսումնասիրումը սկսել է մարտի 28–ին և նախօրեին հեռացել է խորհրդակցական սենյակ։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։
14:30
18 Ապրիլի 2017
Ուղևորը «հաշիվ պարզելու» է կանչել օդանավի օդաչուին.չվերթը խափանվել է
Մոսկվա–Երևան չվերթի անձնակազմը բոյկոտել է թռիչքը:
11:29
18 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն օգնության ձեռք է մեկնել անտուն–թափառականին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ցույց է տվել իր անձի վեհությունը։
10:52
18 Ապրիլի 2017
Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է
Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում: