486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած թիմը
16:13
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած թիմը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Մարտի 28-30-ը Դիլիջանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո և կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:

2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի և Վրաստանի լավագույն գիտակների հետ մրցում էին նաև Ռուսաստանի և Բելառուսի ուժեղագույն գիտակները՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստր Մաքսիմ Պոտաշյովի գլխավորությամբ:

Երկօրյա ինտելեկտուալ խաղերի շրջանակում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած թիմը, «Բրեյն-ռինգ»-ում՝ աշխարհի չեմպիոն մոսկովյան «Քսեպ» թիմը, «Էրուդիտ-Սեկստետ»-ում՝ Երևանի «Պերեզագրուզկա» թիմը, իսկ «Քո խաղը» մրցաշարում՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Ալեքսանդր Լիբեռը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ՀՀ վարչապետի անունից ողջունել ու շնորհավորել է հաղթող ճանաչված թիմերին և նրանց հանձնել նախատեսված մրցանակները:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին մասնակցում էր 22 թիմ` 11 հայկական և 11 արտասահմանյան: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն գիտակները ժամանել էին Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Կազանից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Թիֆլիսից, Զուգդիդիից, Երևանից և Ստեփանակերտից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: