480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՍԴ–ի` կենսաթոշակային բարեփոխման հարցի շուրջ գումարված նիստը կշարունակվի երկուշաբթի
19:01
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՍԴ–ի պարտադիր կենսաթոշակային վճարումների ներդրման սահմանադրական լինելու հարցի վերաբերյալ նիստը կշարունակվի երկուշաբթի ժամը 10։00–ին, հաղորդել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Մենք կվերսկսենք գործի ուսումնասիրությունը երկուշաբթի ժամը 10։00–ին և կփորձենք միանգամից հայցեր ուղղել կառավարության և ԿԲ–ի ներկայացուցիչներին։ Եթե կողմերն այլ առաջարկներ չունենան, առաջարկում եմ վաղը և դրա հաջորդ օրը պատրաստել ձեր եզրափակիչ ելույթները, ինչից հետո մենք կգնանք խորհրդակցությունների սենյակ», – հայտարարել է Հարությունյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանն ուրբաթ սկսել է քննել հասարակության շրջանում բուռն իրարանցում առաջացրած պարտադիր կենսաթոշակային վճարումների ներդրման սահմանադրականության հարցը։ Հայցով ՍԴ են դիմել Ազգային ժողովի 36 պատգամավորներ։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
29 Հունիսի 2017
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ–ը հորդորում է զգոն լինել
Ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում։
11:42
29 Հունիսի 2017
Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
48 տարեկանում կյանքից հեռացել է Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։
11:18
29 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինը 6 ժամ պարել է Ազատության հրապարակում և արևահար եղել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների: