483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական ռեգիստրը ծրագրում է դյուրացնել հասարակական կազմակերպությունների գրանցման ընթացակարգը
14:26
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ծրագրում է դյուրացնել հասարակական կազմակերպությունների գրանցման ընթացակարգը, լրագրողներին է հայտնել գերատեսչության ղեկավար Արմեն Գևորգյանը։

«Մենք ծրագրում ենք առաջիկա տարիներին մի քանի խնդիր լուծել։ Մի շարք օրենքների լրացումներ են պատրաստվում, մասնավորապես, դա վերաբերում է հասարակական կազմակերպությունների գրանցման դյուրացմանը»,– ասաց Գևորգյանը մամուլի ասուլիսում` նվիրված գործակալության 20–ամյա գործունեությանը։

Խոսելով իրականացված բարեփոխումների մասին` գործակալության ղեկավարը կարևորեց «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը։

«Այդ սկզբունքը, որը գրանցման համար ենթադրում է միայն մեկ մարմնի` պետռեգիստրին դիմելը, թույլ է տվել էապես կրճատել անհրաժեշտ ընթացակարգերի ժամկետները»,– ասաց Գևորգյանը։
Մասնավորապես, ըստ նրա, մինչև 2002 թվականը գրանցման ընթացակարգն իրականացվում էր ինը փուլով և 18-20 օր էր տևում, 2002 թվականից մինչև 2011 թվականները գրանցումն անցկացվում էր հինգ փուլով և տևում էր ինն օր, իսկ այսօր դրա համար պահանջվում է 5–20 րոպե, բացառությամբ մի քանի դեպքերի։

Գևորգյանը նշեց, որ գործակալությունը կշարունակի բարեփոխումներ կատարել գրանցման ընթացակարգերի դյուրացման համար։

Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է քաղաքացիների և պետռեգիստրի համակարգի միջև ճիշտ շփումների հաստատումը։ Այդ նպատակով պետռեգիստրի կենտրոնական մարմնում անցկացվել են համապատասխան հարցումներ, որոնց տվյալներն ամփոփվել են Արդարադատության նախարարությունում։

«Հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները հիմնականում դժգոհում են հերթերից։ Այսօր արդեն մի քանի գրանցապատուհան է ավելացել հերթերը նվազագույնի հասցնելու համար»,– նշեց նա։

Խաչատրյանի խոսքով, քաղաքացների հետ հենց հետադարձ կապի արդյունքում նշվել և նախարարի պարգևների են արժանացել պետռեգիստրի այն աշխատողները, որոնց քաղաքացիները շնորհակալություն են հայտնել հարցաթերթիկներում։

Նախարարությունը նաև ռեգիստրի աշխատողների վերապատրաստման կանոնավոր դասընթացներ է անցկացնում ծառայությունների որակի բարձրացման և հաղորդակցության հմտությունների կատարելագործման համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։