481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հասարակական կազմակերպությունները պետք է ներգրավվեն Հայաստանի հակակոռուպցիոն մեխանիզմներում. Հրիստեա
12:50
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությւոնը և կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավումը այդ մեխանիզմներում։

«Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել Հայաստանի ամբողջ տարածքում հակակոռուպցիոն պայքարի ամուր հիմքերի ստեղծմանը»,– ասաց նա Երևանում «Կոռուպցիայի դեմ բազմակողմանի պայքարի խթանումը» ծրագրի բացմանը։

Նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին բազմիցս արտահայտել է կոռուպցիայի դեմ պայքարի քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների միջոցով, Հրիստեան նշեց, որ չնայած որոշակի առաջընթացին` Հայաստանն առայժմ կոռուպցիայի ընկալման ցուցիչով զբաղեցնում է 94–րդ տեղն աշխարհի 175 երկրների թվում։

Transparency International կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013–ում (Corruption Perceptions Index - CPI) Հայաստանը զբաղեցնում է 94–րդ տեղը 36 միավորով։ Ուսումնասիրությունն արտացոլում է պետական հատվածում կոռուպցիայի տարածվածության աստիճանը 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակ) մինչև 100 սանդղակով (կոռուպցիայի ընկալման ամենացածր մակարդակ)։

«Կոռուպցիայի դեմ բազմակողմանի պայքարի խթանումը» 2014-2016 թվականների եռամյա ծրագիրն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և ԵՄ–ի ֆինանսական օժանդակությամբ։ Ծրագրի հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ընդլայնումն է հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրագործման հարցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։