481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ներկայացվել է 650 հազար եվրո բյուջե ունեցող հակակոռուպցիոն ծրագիրը
18:46
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացված սեմինարի շրջանակում ներկայացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»  ծրագիրը, որի արժեքը 650 հազար եվրո է։

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»  ծրագիրն իրականացնում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀՄ–ն` «Տեղեկության ազատության կենտրոն» ՀՄ–ի հետ համագործակցությամբ և ԵՄ–ի ֆինանսավորմամբ։ 2014 թվականի հունվարին մեկնարկած եռամյա ծրագիրը կտևի մինչև 2016 թվականի դեկտեմբեր։

«Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետությունը կախված է այդ պայքարում քաղաքացիական հասարակության ներգրավումից։ Ծրագրի հիմնական նպատակը հասարակական կազմակերպությունների դերի ավելացումն է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրագործման գործում»,– սեմինարի ընթացքում հայտնեց ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Նա հայտնեց, որ ծրագրի շրջանակում կուժեղացվեն Հայաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ–ների հնարավորությունները կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի և վերահսկողության հարցում։ Զադոյանի խոսքով, հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով հասարակական կառույցներին և ԶԼՄ–ներին ոչ մեծ դրամաշնորհներ կտրամադրվեն։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ Դագնա Լևանդովսկան կարևորեց ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական և պետական հատվածների միջև երկխոսության տեսանկյունից։

Ինչպես նշեց «Տեղեկության ազատության կենտրոն» ՀՄ նախագահ Շուշան Դոյդոյանը, ծրագրի կարևորագույն կետը ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի հասարական կառույցների և ԶԼՄ–ների նեգրավումն է հակակոռուպցիոն գործընթացում։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։