483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Փարաջանով» ֆիլմի համար Ֆետիսովային շնորհված ՀՀ պետական մրցանակը կկրկնապատկվի և կուղղվի բարեգործության. Սարգսյան
19:13
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Փարաջանով» ֆիլմի համար ռեժիսոր Ելենա Ֆետիսովային շնորհված 2013 թ.–ի ՀՀ պետական մրցանակը կկրկնապատկվի և կուղղվի բարեգործական միջոցառումների, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ պետական մրցանակների հանձնման արարողության ընթացքում։

Ռուսական ԶԼՄ–ների հաղորդմամբ` «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան (Ուկրաինա) հայտարարել է Հայաստանի պետական մրցանակը բոյկոտելու մասին Ղրիմում կայացած հանրաքվեի հարցում հանրապետության դիրքորոշման կապակցությամբ և խնդրել է մրցանակի դրամական բաղադրիչը փոխանցել հայ ծնողազուրկ երեխաների կարիքները հոգալու նպատակով։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ղրիմում կայացած հանրաքվեն որակել են` որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական օրինակ։

«Այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել եմ նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ մրցանակը, և իր ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական միջոցառումների՝ այն կրկնապատկելով Նախագահի հիմնադրամից», – ասել է ՀՀ նախագահը։

Նախագահը նաև նշել է, որ հասկանում է Ֆետիսովայի դրդապատճառները, սակայն միաժամանակ ուզում է դիմել նրան և Ուկրաինայի ժողովրդին՝ ասելով, որ հայերն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր, Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը։

«Մենք դարեր շարունակ ուս ուսի կռվել ենք միասին զավթիչների դեմ, մենք հազարավոր փառավոր էջեր ունենք պատմության, այդպես եղել է, և այդպես էլ շարունակվելու է», – ասել է նա։
Նախագահը նշել է, որ  ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նաև նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Հայաստանի պետական մրցանակը շնորհվում է 2000 թ.–ից Բողոսյան հիմնադրամի (Բելգիա–Շվեյցարիա) հովանավորչական աջակցությամբ։ Որպես մրցանակ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայական, շքանշան և 5 մլն դրամ (մոտ 12 հազար դոլար)։

«Փարաջանով» ֆիլմը նկարահանվել է 2013 թ.–ին, այն Հայաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի համատեղ արտադրությունն է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 4–ին Չեխիայում կայացած «Կառլովի Վարի» փառատոնի ժամանակ, հուլիսի 13–ին ֆիլմը որպես եզրափակիչ կինոնկար ցուցադրվել է «Ոսկե ծիրան» Երևանյան 10–րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, իսկ հուլիսի 17–ին կինոնկարը ներկայացվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

95 րոպեանոց ֆիլմը պատմում է հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության առանցքային իրադարձությունների մասին (Փարաջանովը «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբ» «Մոռացված նախնիների ստվերները» և այլ կինոգլուխգործոցների հեղինակն է)։ Փարաջանովի դերը կատարել է Սերժ Ավետիքյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։