484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Շտապօգնության ծառայությունում մանկական բրիգադներ կստեղծվեն
19:54
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարի որոշմամբ «Շտապօգնություն» ծառայության հատուկ մանկական բրիգադներ կստեղծվեն,ասաց ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը։

«Նախատեսվում է շտապօգնության ծառայությունում մանկական բրիգադներ ստեղծել, քանի որ ըստ տվյալների՝ գրանցված կանչերի 12 տոկոսը կազմում են մանկական կանչերը, որոնցից 5 տոկոսն ավարտվում է հոսպիտալացմամբ»,– ասաց Յուզբաշյանը։

Նա նշեց, որ մանկաբույժները հիմա էլ են կանչով մեկնում, բայց երեխաների հետ աշխատելն ավելի բարդ է, քան մեծահասակների հետ, ինչի կապակցությամբ նմանատիպ բրիգադներ ստեղծելու որոշում է ընդունվել։

Նորամուծությունը ծրագրվում է ներդնել Հայաստանի կառավարության հաստատած` 2010-2014 թվականներին «Շտապօգնության» ծառայության արդիականացման ծրագրի շրջանակում։

«Մեր բրիգադներն այսօր էլ մեկնում են երեխաների մոտ, բայց մենք ցանկանում ենք ամրապնդել և ավելի հստակ ուրվագծել այս հարցը»,– նշեց առողջապահության փոխնախարար Վահագն Պողոսյանը` չնշելով մանկական բրիգադների ձևավորման հստակ ժամկետը։

Պողոսյանի խոսքով` մինչև մանկական բրիգադների ձևավորումը դրա կազմում ընդգրկվող մանկաբույժները լրացուցիչ վերապատրաստում կանցնեն ավելի որակյալ ծառայությունների ապահովելու համար։

«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տվյալներով, «Շտապօգնության» երևանյան ծառայությունում 2013 թվականին ստացվել է 218 597 կանչ։ 39530 դեպքում պահանջվել է հոսպիտալացում (1621–ով ավելի, քան 2012 թվականին)։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։