480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Գարնանը հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել լյարդի առողջությանը. հայ փորձագետ
15:04
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գարնանը մարդու առավել խոցելի օրգանը լյարդն է, ինչի կապակցությամբ գարնանը լյարդի առողջությանը հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, հայտարարել է արևելյան բժշկության մասնագետ, բժիշկ Հասմիկ Խաչատրյանը։

«Ըստ արևելյան բժշկության` յուրաքանչյուր սեզոն համապատասխանում է մարդու կոնկրետ օրգանին։ Գարնանը համապատասխանում է լյարդը։ Այս կապակցությամբ հենց գարնանային ամիսներին են սրանում այս օրգանի հետ կապված հիվանդությունները», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փորձագետը։

Նրա խոսքերով` լյարդի աշխատանքի խափանման հիմնական ախտանիշներն են թուլությունը, մաշկի գույնի փոփոխությունը, հոգնածությունն ու տրամադրության հաճախակի փոփոխությունները։

«Լյարդը չափազանց կարևոր է օրգան է, որը բաղկացած է շուրջ 300 մլն բջիջներից, այն արտադրում է ավելի քան 2000 ֆերմենտ։ Ձմռանը լյարդում կուտակվում են տարատեսակ տոքսիններ, որոնցից օրգանիզմը պետք է ազատվի գարնանը», – ասել է նա։

Խաչատրյանը պարզաբանել է, որ արևելյան բժշկության մեջ լյարդին համապատասխանում է կանաչ գույնը, և այս կապակցությամբ գարնանային ամիսներին հարկավոր է օգտագործել ավելի շատ կանաչեղեն և կրել կանաչ գույնի հագուստ։

«Պատահական չէ, որ Մեծ պահքի շրջանը համընկնում է վաղ գարնան հետ և նպաստում է օրգանիզմի մաքրմանը։ Բացի այդ,հարկավոր է օգտագործել որքան հնարավոր է շատ հեղուկ և զբոսնել մաքուր օդում, երկար ժամանակ անցկացնել բնության գրկում», – ասել է բժիշկը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով` լյարդի հիվանդություններն ազդում են մարդու ինքնազգացողության վրա, մասնավորապես` սրվում են սիրտ–անոթային հիվանդությունները։

«Արևելյան բժշկության մեջ համարվում է, որ լյարդը սրտի մայրն է, և երբ վատ է զգում «մայրը», վատ է նաև «երեխան»», – պարզաբանել է Խաչատրյանը։

Նա ավելացրել է, որ գիշերվա ժամը 1–3–ը ցանկալի չէ օգտագործել սնունդ, քանի որ այդ ժամանակահատվածում լյարդն առավել ակտիվ է աշխատում։

Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ արևելյան բժշկության համաձայն` ամեն սեզոնի համապատասխանում է առանձին օրգան և գույն։ Այսպես, ամռանը համապատասխանում է սիրտ–անոթային համակարգը, էնդոկրին համակարգն ու կարմիր գույնը, վաղ աշնանը` աղեստամոքսային տրակտը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղն ու դեղին գույնը։

«Ուշ աշունն ասոցացվում է թոքերի և սպիտակ գույնի հետ, իսկ ձմռանը համապատասխանում են երիկամներն ու սև գույնը», – ընդգծել է Խաչատրյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։