480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Կյանքի խոսք» համայնքի կենտրոնը պետք է իր հոգևոր առաջնորդի օրինակով վերադառնա Կաթոլիկ եկեղեցու կազմ. Ամարյան
13:54
17 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության կենտրոնը պետք է հետևի իր հոգևոր առաջնորդ Ուլֆ Էկմանին, ով որոշել է վերադառնալ Կաթոլիկ եկեղեցու կազմ, ասել է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Մարտի 9–ին Շվեդիայի Ուպսալ քաղաքում «Կյանքի խոսք» եկեղեցում կիրակնօրյա ժամերգության ժամանակ կրոնական կազմակերպության ղեկավար և գլխավոր հովիվ Ուլֆ Էկմանն ու նրա կինը` Բիրգիտան, տեղեկացրել են կազմակերպության անդամներին Կաթոլիկ եկեղեցուն միանալու իրենց որոշման մասին։ Ամուսինները նշել են, որ այդ որոշումը երկարատև մտորումների և աղոթքների արդյունքն է։

«Հարցն այն թ, թե ինչ պետք է անի Երևանում գտնվող «Կյանքի խոսք» կենտրոնն այն դեպքում, երբ նրանց հոգևոր առաջնորդը հրաժարվել է իր կարգավիճակից` հայտարարելով, որ իրենց ուղին այնքան էլ ճիշտ չի եղել, որքան Կաթոլիկ եկեղեցու ուղին», – ասել է Ամարյանը։

Նրա կարծիքով` նման գործընթացը բավականին դժվար կլինի։

«Եթե այնտեղ ճշմարիտ հավատ կա, ապա նրանք պետք է հետևեն իրենց առաջնորդին, եթե` ոչ, ապա դա կնշանակի, այս ամենն ընդամենը բիզնես է», – ավելացրել է Ամարյանը։
Ուլֆ Էկմանի կաթոլիկությանը վերադառնալու կապակցությամբ Հայաստանում «Կյանքի խոսք» կրոնական համայնքի ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը կենտրոնի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հարգում է, սակայն չի կիսում Ուլֆ Էկմանի որոշումը։

«Անկախ ամեն ինչից` Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին շարունակում է ամուր կանգնած մնալ ավետարանական հավատքի հիմքերի վրա և վճռականորեն իրականացնել այն տեսիլքն ու գործը, որ ունեցել ենք, և Տերը վստահել է մեզ», – գրել է Սիմոնյանը։

Այսօրվա դրությամբ արտերկրում, այդ թվում նաև Հայաստանում հիմնադրվել է «Կյանքը խոսք» կրոնական կազմակերպության ավելի քան 35 կենտրոն, որոնք կապ ունեն «Հավատի շարժում» խմբի հետ։ Դավանաբանական դաշտում «Կյանքի խոսքը» ներկայանում է որպես չափավոր խարիզմատիկ ուղղությամբ բողոքական շարժում, ինչպես նաև նեոհիսնական շարժում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: