481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգու փիղը բուժման նպատակով կտեղափոխվի Թբիլիսի, որտեղից մայրաքաղաքի այգի կբերվի ավելի երիտասարդ փիղ
19:50
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու միակ փիղը բուժման նպատակով կտեղափոխվի Թբիլիսի, որտեղից նրա փոխարեն ավելի երիտասարդ փիղ կբերվի, հաղորդում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։

2013 թ.–ի մարտին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրանդ փիղն արդեն ութ տարի տառապում է ժանիքների հիվանդությամբ, և այգու տնօրինությունը ֆինանսական օգնության խնդրանքով դիմել էր «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը միջոցներ է տրամադրում փղին պահելու համար։

«Թբիլիսիում կվիրահատվեն փղի ժանիքները, բացի այդ այնտեղ նա զուգընկերուհի կունենա և կկարողանա սերունդ տալ», – ասել է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Միաժամանակ Մուրադյանն ավելացրել է, որ դեռևս հայտնի չեն Վրաստան փղի տեղափոխման կոնկրետ ժամկետները, սակայն դա նախատեսվում է անել այս տարվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ Թբիլիսիում կան բոլոր պայմանները վիրահատության հաջող անցկացման համար։

Գրանդ փղի փոխարեն Թբիլիսիից Հայաստան կբերվի Գրանդից 10 տարով երիտասարդ մի փիղ, իսկ ապագայում նախատեսվում է նրա համար զուգընկերուհի գտնել` սերունդ ապահովելու համար։
Գրանտ փղիկը բնակվում է Երևանի կենդանաբանական այգում 1999 թ.–ից «Գրանդ Հոլդինգ» ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Դրանից հետո նա դարձավ ընկերության խորհրդանիշը, ինչպես նաև հայ երեխաների սիրելին։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թ.–ին։ Նախատեսվում է, որ ապագայում այն կվերածվի ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգու։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։
16:40
15 Հոկտեմբերի 2017
Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում դիետայի ժամանակ
Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ դիետայի ժամանակ։
11:00
15 Հոկտեմբերի 2017
Լևոն Արոնյան. շախմատը դարձավ իմ վանքը, երբ հասկացա, որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին:
21:00
14 Հոկտեմբերի 2017
Ճարպակալումը բուժելու նոր մեթոդ է բացահայտվել
Բացահայտվել է ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ։
18:37
14 Հոկտեմբերի 2017
Բուսակերների` ՌԴ-ում առաջին բնակելի համալիրը կհայտնվի Պետերբուրգում
Այդ համալիրում բնակարան գնելու իրավունք ամեն մեկը չի ունենա:
14:43
14 Հոկտեմբերի 2017
Նույնիսկ 1արմավը կարող է անսպասելի փոփոխություններ առաջացնել օրգանիզմում
Արմավը հիանալի պտուղ է, որին զարմանահրաշ հատկություններ են վերագրվում: