481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկել են հայ ժողովրդի դերը Լենինգրադը թշնամու շրջափակումից ազատելու գործում
14:11
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում կազմակերպվել է կլոր սեղան` «Հայ ժողովրդի դերը Լենինգրադը թշնամու շրջափակումից ազատելու գործում» թեմայով։

Միջոցառումը կազմակերպել է Եվրասիական հետազոտությունների ինստիտուտը` Մոսկվայի կառավարության օժանդակությամբ։

«Եվրասիական հետազոտությունների ինստիտուտը մեծ ուշադրություն է դարձնում Հայրենական Մեծ Պատերազմի իրադարձություններին։ Այս տարի ԱՊՀ և Բալթյան բոլոր երկրներում այս թեմայով նմանատիպ կլոր սեղաններ են անցկացվում»,– ողջույնի խոսքում ասաց «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Պավել Ավագյանը։

Նա հայտնեց, որ կլոր սեղանով մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կանցկացվեն Հայաստանում տարվա ընթացքում։

Կլոր սեղանի քննարկումներին մասնակցել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը։

Զեկույցներով ելույթ կունենան Հայաստանի հումանիտար հետազոտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Խաչատուր Մարինոսյանը, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի Սամարայի մասնաճյուղի դասախոս, ՌԳԱ ԻԻՀ Պովոլժիեի մասնաճյուղի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Զախարչենկոն, Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ–մայոր Վլադիմիր Հայրապետյանը։

Լենինգրադի շրջափակումը տևել է 1941 թվականի սեպտեմբերի 8–ից մինչև 1944 թվականի հունվարի 27–ը (շրջափակման օղակը բացվել է 1943 թվականի հունվարի 18–ին)` 872 օր։ 1941 թվականի սեպտեմբերին շրջապատված քաղաքում 2 մլն 887 հազար բնակիչ կար։ 1941-1943 թվականների տարհանման ընթացքում Լենինգրադից դուրս է բերվել մինչև 1 մլն մարդ։ Լենինգրադի շրջափակման ժամանակ քաղաքում և դրա արվարձաններում ոչնչացվել է 3 200 բնակելի շենք, 9 000 փայտե տուն (այրվել է), 840 ֆաբրիկա և գործարան։ Մոտավոր հաշվարկներով, ցրտից և գնդակոծումներից զոհվել է 800 հազարից մինչև 1.5 մլն մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: