486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով լրագրողական մրցույթ կանցկացվի Հայաստանում
17:42
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով լրագրողական մրցույթ կանցկացվի Հայաստանում։

Մրցույթն անցկացնում է «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ։

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. մարտի 13–ից մինչև մրցույթի ավարտը ընկած ժամանակահատվածում`2014 թ. ապրիլի 13-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգև՝ 1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը), 2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը), 3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)։

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն  հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է։ Հարկավոր է նաև նշել լրագրողի անուն, ազգանունն ու կոնտակտային տվյալները։ 

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները համաձայն հետևյալ ցուցանիշների՝ լուսաբանված տեղեկատվության կարևորությունը  (առավելագույնը 30 միավոր), աշխատանքի մասնագիտական որակը  (առավելագույնը 45 միավոր), իրավական հստակությունը և ճշգրտությունը (առավելագույնը 35 միավոր)։

Մրցույթին մասնակցելու համար, որին կարող է մասնակցել ցանկացած լրագրող, պետք է ներկայացվեն մարտի 13-ից մինչ ապրիլի 13-ը,  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00, ք. Երևան, Լեոյի 52 հասցեում գտնվող «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակ կամ ուղարկել husalimiutyun@gmail.com  էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 011 801 806 կամ 091202146 հեռախոսահամարներով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: