484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն Ֆրանսիայից ժամանած փաստաբանները
11:32
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն Ֆրանսիայից ժամանած փաստաբանները, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ինչպես նշված է հոդվածում, Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը հնարավոր է չկայանա։

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դատական նիստը պետք է տեղի ունենա մարտի 12-ին, բայց ինքը պատրաստվում է դատարան ներկայացնել միջնորդություն, որպեսզի դատը հետաձգեն մինչև ապրիլ։

«Հետաձգման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները, ովքեր Հայաստանում կլինեն մարտի 25-ին»,-ասել է Բաղդասարյանը ՝ հավելելով, որ հետաձգման մյուս պատճառն է այն է, որ դերասանի ընտանիքի անդամները բանակցային փուլի մեջ են տուժող կողմի հետ:

2013 թվականի հոկտեմբերի 20–ի ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։

Նոյեմբերի 6-ին Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, ինչի պատճառով երկու մարդ  էր մահացել։ Սակայն առողջական վիճակի վատացման հետ կապված` տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն,  որտեղ հետազոտություն է անցել, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոն։Նոյեմբերի 9-ին Դերասանին ձերբակալեցին։

Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։

Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։
14:30
18 Ապրիլի 2017
Ուղևորը «հաշիվ պարզելու» է կանչել օդանավի օդաչուին.չվերթը խափանվել է
Մոսկվա–Երևան չվերթի անձնակազմը բոյկոտել է թռիչքը:
11:29
18 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանն օգնության ձեռք է մեկնել անտուն–թափառականին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ցույց է տվել իր անձի վեհությունը։
10:52
18 Ապրիլի 2017
Հայաստանը գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում է
Հայաստանը զբաղեցրել է ռուսաստանցիների համար գաստրոզբոսաշրջության տեսանկյունից ամենանախընտրելի երկրների եռյակում ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում:
20:33
17 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյանը ձեռքերի վրա է պահում Սերենա Ուիլյամսին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «Ինստագրամում» ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր փեսացու Ալեքսիս Օհանյանի հետ: