482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական գերեվարության ընթացքում տանջանքների ենթարկված ՀՀ քաղաքացու իրավունքները կպաշտպանեն ՄԻԵԴ–ում
13:57
06 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ն կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան Մամիկոն Խոջոյանի իրավունքների պաշտպանության համար։ Վերջինը գտնվում էր ադրբեջանական գերեվարության մեջ և երեքշաբթի փոխանցվել է հայկական կողմին, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը (1937 թ.–ին ծնված) հունվարի 28–ին ձերբակալվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի ՊՆ–ն 77–ամյա տղամարդուն դիվերսանտ և դիվերսիոն խմբի ուղեկցորդ էր որակել։ ՀՀ ոստիկանությունը հերքել էր նման տեղեկատվությունը` հայտարարելով, որ Խոջոյանը հոգեկան խնդիրներ ունի։ Երեքշաբթի նա հանձնվել է հայկական կողմին ծանր վիճակում։ Բժիշկները Խոջոյանի մոտ հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ և կոտրվածքներ։

«Մենք մտադիր ենք հանդիպել Մամիկոն Խոջոյանի հետ և միանգամից սկսել նրա իրավունքների պաշտպանության հետ կապված աշխատանքները` դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ Եվրոպական դատարան դիմելու հիմք կարող է ծառայել Ժնևյան չորրորդ կոնվենցիան (պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին), որն արգելում է ռազմական գործողություններին չմասնակցող անձանց պատանդ վերցնելն ու կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Ալավերդյանը տեղեկացրեց, որ համապատասխան հայցը նախատեսվում է պատրաստել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Բացի այդ, կազմակերպությունը մտադիր է միջազգային կառույցներում բարձրացնել դաժան վերաբերմունքի և տանջանքների հարցը, որոնց ենթարկվել է Խոջոյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամեռիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստանան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։