486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հղիության արհեսական ընդհատումների թվի կրճատման միտում է նկատվում. Առողջապահության նախարարություն
18:18
05 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թվի կրճատման միտում է նկատվում, հայտնեց Առողջապահության նախարարությանն առընթեր Մոր և մանկան առողջության պահպանման գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը։

Նա պարզաբանեց, որ եթե 90–ականներին ծնունդների և հղիության արհեստական ընդհատման թիվը գործնականորեն նույնն էր, ապա այսօր յուրաքանչյուր վեց ծնունդին բաժին է ընկնում արհեստական ընդհատում։

«Դա կապված է չծրագրված հղիությունների թվի նվազման հետ»,– չորեքշաբթի ասաց Ավագյանը։

Ըստ նրա, նման միտումը կապված է նաև երիտասարդ սերնդի իրազեկվածության բարձրացումով հղիության արհեստական ընդհատման վնասի և պատահական սեռական կապերի անցանկալի հետևանքների վերաբերյալ։

«Երիտասարդ սերունդն ավելի պատասխանատու է մոտենում մայրության խնղիրներին, ինչը չի կարելի ասել ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների մասին»,– ասաց Ավագյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների թիվը տարեկան կազմում է 6.5-7 հազար` 43-44 հազար նորածինների հաշվարկով։ Միաժամանակ, վերջին հետազոտությունների տվյալներով, 2000 թվականին միայն հղիությունների 38 տոկոսն ավարտվել է ծննդաբերությամբ, 2005 թվականին` 45 տոկոսը, իսկ 2010 թվականին` արդեն 63 տոկոս։

Ավագյանը միաժամանակ ընդգծեց, որ գլխավոր հարցը սելեկտիվ աբորտների խնդիրն է, որոնց բարձրակետը 2000 թվականին էր։

«Բնության օրենքների համաձայն, 100 նորածին աղջիկներին բաժին է ընկնում 105 տղա, սակայն 2000 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 100–ը 125–ի դիմաց, ինչը խոսում է երեխայի սեռի հետ կապված սելեկտիվ աբորտների խնդրի հետ»,– ասաց նա։

Ավագյանն ավելացրեց, որ նմանատիպ միտումը կապված է հայ հասարակության մտածողության հետ, որ ընտանիքում պարտադիր տղա պետք է լինի։

«Բնականաբար, առաջին հղիությունը, անկախ երեխայի սեռից, կանայք չեն ընդհատում, բայց եթե հաջորդ հղիությունների ժամանակ պարզվում է, որ ապագա երեխան աղջիկ է, շատ ընտանիքներ ընդհատում են հղիությունը»,– ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Ըստ նրա, սելեկտիվ աբորտներից խուսափելու համար հասարակությունում պետք է բացատրական աշխատանքներ տանել այն մասին, որ աղջկա ծնունդը ոչ պակաս կարևոր է, քան տղայի ծնունդը։

«Մենք նույնիսկ դիտարկել ենք երեխայի սեռի վերաբերյալ տեղեկության հրապարակման արգելքի տարբերակը մինչև նրա ծնունդը, սակայն տվյալ որոշումը զանգվածային դժգոհություն կառաջացներ, քանի որ գործնականորեն բոլոր ապագա մայրերը ցանկանում են իմանալ երեխայի սեռը»,– պարազաբանեց Ավագյանը։

ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի` նախորդ տարվա հոկտեմբերի հետազոտության տվյալներով, Հայաստանում ընտանիքի երրորդ երեխայի ծննդյան դեպքում 160 նորածին տղաներին բաժին էր ընկնում միայն 100 աղջիկ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանում գրանցվել է մանկական մահաացության 411 դեպք (մինչև 1 տարեկան) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 458 դեպքի դիմաց (ցուցանիշը կրճատվել է 10.3 տոկոսով)։ Հայաստանում 2013 թվականին ծնվել է 41 770 երեխա, 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 42 480։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: