478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բնակվող կանայք կարող են անվճար բժշկական ծառայություններից օգտվել «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում
17:30
05 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կանայք կարող են անվճար բժշկական ծառայություններից օգտվել «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

«Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի առողջապահության նախարարությունը նախաձեռնել են կանանց տոների միամսյակին նվիրված «Ձեզ համար, կանայք» ակցիա, և մարտի 10–ից ապրիլի 7–ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա և անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի հիվանդանոցներում վճարովի ծառայություններից օգտվել անվճար»,– չորեքշաբթի ասաց Բաբինյանը։

Ըստ նրա, ակցիային մասնակցելու համար աղջիկներին և կանանց անհրաժեշտ է դիմել իրենց պոլիկլինիկայի թերապևտին, ով, անհրաժեշտության դեպքում ստացիոնար հետազոտության ուղեգիր կտրամադրի, որից հետո, համապատասխան խնդիրների բացահայտման դեպքում, կիրականացվի վիրահատություն, այդ թվում` օնկոլոգիայի գծով։

«Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի քաղաքապետի նախաձեռնությամբ անվճար բուժծառայությունների անվանացանկում ընդգրկվելու է համակարգչային տոմոգրաֆիա, որը կկարողանան անվճար անցնել մասնագետի եզրակացությամբ այդ հետազոտության կարիքն ունեցող քաղաքացիներ»,– ավելացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նա նշեց նաև, որ ակցիայի շրջանակում տրամադրվող անվճար ծառայությունների անվանացանկում ընդգրկված չեն բարդ և թանկարժեք հետազոտություններ, այդ թվում` հորմոնալ անալիզ և ՄՌՏ հետազոտություն, ինչպես նաև սրտի վիրահատություններ։

Ըստ նրա, այս ակցիան քաղաքապետարանի կողմից առաջին տարին չէ, որ անցկացվում է, մասնավորապես, նախորդ տարի այս ակցիայի շրջանակներում անվճար բուժծառայություններից օգտվել է մոտ 9800 աղջիկներ և կանայք, իսկ նրանցից 470–նն անվճար վիրահատվել են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։