485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրողների միջազգային դպրոց. «Փնտրում ենք նրանց, ում հետաքրքրում է կյանքը»
14:56
04 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի լրագրողների միջազգային դպրոցը կկայանա Եկատերինբուրգում ապրիլի 22-25–ը։ Այն կհավաքի ԱՊՀ երկրների և Վրաստանի երիտասարդ լրագրողներին և լրագրության ֆակուլտետների ուսանողներին։

Ունկնդիրներին իրենց մասնագիտական փորձը կներկայացնեն տեղեկատվական քաղաքականության ոլորտի մասնագետներ, հայտնի լրագրողներ, իրենց գործի իսկական վարպետներ` ТЭФИ հեռուստատեսային մրցանակի երկակի դափնեկիր, ТВЦ հեղինակային ծրագրերի ղեկավար Լեոնիդ Մլեչինը, «Խոսում է Մոսկվան» ռադիոյի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը, «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը, «Սեփական թղթակից» («Частный корреспондент») թերթի գլխավոր խմբագիր Յուլիա Էյդելը և Եկատերինբուրգի E1 RU ամենաայցելվող ինտերնետ պորտալի խմբագրային տնօրեն Ռինատ Նիզամովը։ Դասախոսություններն ու սեմինարները կանցկացնեն ՄՄՀՊԻ միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը և ՄՊՀ նոր մեդիայի ամբիոնի վարիչ Իվան Զասուրսկին։ 

Միջազգային դպրոցի այս տարվա գլխավոր թեման է` «Եվրասիայի նոր մեդիան»։ Ինչպիսի՞ն պետք է դառնան լրագրողներն ու ԶԼՄ–ները ժամանակակից միտումներին պատասխանելու համար։

Մեր տարածքի պարտադիր միտումը եվրասիական ինտեգրումն է։ Եվրասիական մայրցամաքի երկրների փոխգործակցության հարցը միշտ արդիական է եղել։ Այսօր Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ դա օրակարգի գլխավոր հարցն է։ Այդ իսկ պատճառով մեծ հետաքրքրությամբ Դպրոցի շրջանակներում ակնկալվում է հանդիպում հատուկ հյուրի` Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգի հետ։ Համագործակցության երկրների երիտասարդ լրագրողներին «Եվրասիան 21–րդ դարում» հետաքրքրական նախագիծը կներկայացնի «Հյուսիս–Հարավ» քաղաքագետների ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողների միջազգային դպրոցի մասնակիցներին են սպասում մուլտիմեդիոն նոր տեխնոլոգիաների թրենինգներ, տեսա– և ֆոտոնկարահանման գործնական պարապմունքներ։ Բացի այդ, Դպրոցի աշխատանքի ընթացքում կկայանա ստեղծագործական մրցույթ, որի հաղթողը կմեկնի Մոսկվա Եվրասիական ինտեգրման դպրոց։ Դպրոցի յուրաքանչյուր մասնակից կստանա կրթական ծրագիրն անցնելու մասին սահմանված նմուշի հավաստագիր։

Երիտասարդ լրագրողներ, բլոգերներ, ԶԼՄ–ներում աշխատանքային փորձով ուսանողներ, աշխույժ երիտասարդներ, հետաքրքրասեր և հավակնոտ մարդիկ, մենք սպասում ենք ձեզ։ Դպրոցին մասնակցելու մանրամասներն ու պայմանները` մեր պաշտոնական կայքում և «ՎԿոնտակտեի» մեր խմբում` http://vk.com/event67182150.։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։