478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Մարտը Հայաստանում տաք ու անձրևոտ կլինի. Հայհիդրոմետ
14:34
04 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտին օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից 1-2 աստիճան բարձր է լինելու, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նա ավելացրեց, որ մարտին միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմում է 6 աստիճան տաքություն, իսկ տեղումների (որոնք նույնպես ամսվա ընթացքում սովորականից ավելի են)  ամսական նորմը` 50 մմ։

Սուրենյանը նշեց, որ փետրվարի 10–ից Սաուդյան Արաբիայից Հայաստան են ներթափանցում արևադարձային օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի միջին ջերմաստիճանը գերազանցում է նորմը 6-8 աստիճանով։

Նա հայտնեց, որ նախօրեին Երևանում և Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը հասել է 19 աստիճան տաքության` մեկ աստիճանով գերազանցելով 2002 թվականի ռեկորդը։

«Այս պահին տաք օդային զանգվածների հոսքը հարավից շարունակվում է, օդի ջերմաստիճանը գերազանցում է նորմը, մասնավորապես, Սյունիքի հովիտներում (22-23 աստիճան տաքություն), Արարատյան դաշտավայրում (18-20 աստիճան տաքություն), իսկ լեռնային շրջաններում օդը տաքանում է մինչև 10 աստիճան»,– ասաց նա։

Ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը` Սուրենյանն ասաց, որ երեքշաբթի երեկոյան հանրապետությունում տեղումներ են սպասվում, մարտի 5-6–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 7–ից 10–ը հանրապետությունը կրկին կհայտնվի հարավ–արևմտյան ուժեղ ցիկլոնի ազդեցության ներքո, և ժամանակ առ ժամանակ անձրևներ են սպասվում։

Ըստ նրա, առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում և հանրապետության այլ մարզերում էական փոփոխություններ չեն սպասվում, միայն Սյունիքի և Տավուշի մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։

Այս պահին Երևանում ամպամած է, սնդիկի սյունը ցույց է տալիս 14 աստիճան տաքություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։