484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգին կզրկվի թունավոր օձերի մի քանի տեսակներից հակաթույն չունենալու պատճառով
14:30
03 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական կենդանաբանական այգում բնակվող թունավոր օձերի մի քանի տեսակները տարվա ընթացքում կտեղափոխվեն Ամստերդամ, տեղեկացրել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Ակվատեռարիումի ներկայիս հավաքածուն ընդգրկում է մի քանի թունավոր տեսակներ` Տեխասյան բոժոժավոր օձ մեկ առանձնյակ (Հյուսիսային Ամերիկա), Պենսնեակիր կոբրա մեկ առանձնյակ (հարավ-արևելյան), թույն նետող Կարմիր կոբրա` երկու առանձնյակ (Կենտրոնական և հարավային Աֆրիկա ) և Կասկավելա կամ բոժոժավոր օձ ` չորս առանձնյակ (Հարավային Ամերիկա): Երևանի կենդանաբանական այգուց Ամստերդամի Արտիս կենդանաբանական այգի կտեղափոխվեն միայն վերոնշյալ թունավոր տեսակները», – նշել է Խաչատրյանը` ի պատասխան «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցման։

Նա պարզաբանել է, որ այս որոշման պատճառն այն է, որ այս օձերի խայթման դեպքում հակաթույնը կենդանաբանական այգին չունի։

«Քանի որ այգին 2012 ից ի վեր Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների Եվրոպական Ասոցիացիայի EAZA-ի անդամ է, ապա իրավունք չունի նման պայմաններում ունենալ թունավոր օձերի տեսակներ` չունենալով հակաթույն», – պարզաբանել է կենդանաբանական այգու տնօրենը։

Խաչատրյանի խոսքերով` Երևանի կենդանաբանական այգին չունի համապատասխան, ճիշտ ձևաչափով ցուցադրման տեռարիումներ`այդպիսով վտանգելով աշխատակիցների կյանքը:

Նա նաև ավելացրել է, որ հայկական իժի և գյուրզայի հակաթույնի խնդիր Երևանի կենդանաբանական այգին չունի, հետևաբար այս տեսակները կմնան ակվատեռարիումում։
Խաչատրյանը չի բացառել նոր կենդանատեսակներ ձեռք բերելու հավանականությունը` միաժամանակ չնշելով կոնկրետ ժամկետներն ու կենդանատեսակները։

«Կենդանաբանական այգին կարող է ձեռք բերել ցանկացած կենդանատեսակ այն դեպքում, եթե կարողանա Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների Եվրոպական Ասոցիացիայի (EAZA) պահանջներին համապատասխան պայմաններ ունենալ», – ավելացրել է Խաչատրյանը։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թ.–ին։ Նախատեսվում է, որ ապագայում այն կվերածվի ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգու։ 2012 թ.–ի դրությամբ ամեն տարի պետբյուջեից այգուն է հատկացվում մոտ 200 մլն դրամ (շուրջ 484 հազար դոլար)։

Կենդանաբանական Այգիների և Ակվարիումների Եվրոպական Ասոցիացիան (EAZA) Եվրոպայի, այդ թվում նաև այլ երկրների կենդանաբանական այգիներն ու ակվարիումները միավորող կազմակերպություն է։ Այն ունի 340 անդամ աշխարհի 41 երկրից։ Կազմակերպությունը ստեղծվել է 1992 թ.–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: