484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից
19:40
28 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։

Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։

Նախարարությունը ևս մեկ անգամ հանգամանալից կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա ոչ միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներն, այլև բոլոր ոչ վճարունակ շահառուներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հետազոտությունների որակն ու ծավալները և դրանք առավել մրցունակ դարձնել։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։
15:39
02 Դեկտեմբերի 2017
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Սնունդը, որը հիմա հայերն օգտագործում են ձմռանը, շատ է տարբերվում մեր նախնիների օգտագործած սնունդից։