484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մինչև 2014 թ.–ի հոկտեմբերի վերջը կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգ կմշակվի
15:23
28 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մինչև 2014 թ.–ի հոկտեմբերի վերջը կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգ կմշակվի, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը` ներկայացնելով «ՀՀ–ում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքները։ Նիստը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով: Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները:

Մամուլի ծառայությունից նշում են, որ հայեցակարգի ընդունումը կապահովի Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հաջող կատարումն ու լուրջ նախադրյալներ կստեղծի կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։

Հանձնաժողովը որոշել է մինչև հոկտեմբեր մշակել հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը:

«Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը», – նիստի ընթացքում ասել է ԱԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով` կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն:

«Համաճարակային կամ պանդեմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են և կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը», – ասել է Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ ներկայում աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդեմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու և կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային և միջազգային գիտական ներուժը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։