487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ և իմաստուն քաղաքականություն վարեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
19:39
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ և իմաստուն քաղաքականություն վարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում է քաղաքագետ, «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը։

«Թուրքիան վերջերս մեղմացրել է Ցեղասպանության ամբողջական ժխտման իր ռազմավարությունը, իսկ Հայաստանը շարունակում է աշխատել հին ձևով», – ասել է Հարությունյանը։
Նրա խոսքերով` Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն գիտական հետազոտություններին։

«Այսօր սփյուռքահայությունը Հայաստանի սահմաններից դուրս ունի միայն մեկ «ուղեղի կենտրոն»` Զորյան ինստիտուտը, որն այսօր դժվար ֆինանսական դրության մեջ է։ Իսկ Թուրքիան ունի 125 նման կենտրոն, այդ թվում նաև Եվրոպայում և ԱՄՆ–ում», – ասել է Հարությունյանը։

«Հարկավոր է սթափ գնահատել իրավիճակն ու Թուրքիայի հնարավորությունները։ Մեր կողմը պետք է փոխի գոյություն ունեցող ռազմավարությունն ավելի ագրեսիվ և հայեցակարգային ռազմավարության», – ավելացրել է քաղաքագետը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
13 Նոյեմբերի 2017
Պարզվել են Ճոճկանի մանկապարտեզում զանգվածային թունավորման պատճառները
Նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում։
18:24
13 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի շապիկը վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկնաճուրդում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
12:52
13 Նոյեմբերի 2017
Ելենա Եսենինան եկել է Երևան Աշոտի հետևից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ելենա Եսենինան, ով հայ ունկնդիրներին հայտնի է Աշոտի մասին երգերով, եկել է Երևան իր Աշոտի հետևից։
12:11
13 Նոյեմբերի 2017
Սուրենյանը ներկայացրել է Եվրոպայում խորը ձմեռն ու «պարծեցել» Հայաստանում սպասվող բարձր ջերմային ֆոնով (ՎԻԴԵՈ)
Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է։
19:36
12 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ։
18:05
12 Նոյեմբերի 2017
Samsung–ն իր նոր գովազդում համեմատել է իր սմարթֆոնները iPhone–ների հետ (ՎԻԴԵՈ)
Samsung ընկերությունը գովազդային տեսանյութ է հրապարակել, որտեղ  համեմատել է իր սմարթֆոնները և Apple–ի iPhone–ները։

13:58
12 Նոյեմբերի 2017
Apple–ը iPhone–ների միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել
Apple–ը iPhone–ի օգտատերերի միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել:
21:29
11 Նոյեմբերի 2017
Գրադսկին բացառիկ է համարել Զաալի Սարգսյանի կատարած ցատկը «Ձայնը» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Զաալի Սարգսյանը զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 6–րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում։
19:27
11 Նոյեմբերի 2017
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։
18:06
11 Նոյեմբերի 2017
Աստղային դիետոլոգը դիետիկ սուրճի բաղադրատոմս է ներկայացրել
Առողջ ապրելակերպի կողմնակիցները վաղուց հրաժարվել են սուրճից, որի եփելու առավոտյան ծիսակարգն ինքնին դարձել է կախվածություն, ինչից, սակայն, շատ հեշտ է ազատվել։
16:57
11 Նոյեմբերի 2017
Հայտնի են քաղցկեղը կանխարգելող մթերքները
Բացահայտվել են քաղցկեղը կանխարգելող մթերքները։
15:47
11 Նոյեմբերի 2017
Ինչպիսին է լինելու ապագայի հայկական խոհանոցն ըստ հայտնի հայ շեֆ խոհարարի
Հայազգի ռուսաստանաբնակ շեֆ խոհարարը պատմել է ապագայի հայկական խոհանոցի իր տեսլականի մասին: