486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Առողջապահության նախարարությունը 2014 թվականը հռչակել է առողջ ապրելակերպի տարի
14:36
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը 2014 թվականը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի, ուրբաթ լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

«Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված մեխանիզմների ներդրման նպատակով 2014 թվականին կառավարության հաստատմանը կներկայացվի «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», - նշեց Խաչատրյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում պայքար է տարվում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ, որոնք լայն տարածում են գտել։ Անշուշտ, օգտագործվում են դեղեր, բուժման ժամանակակից մեթոդներ, բայց ամենակարևորն առողջ կենսակերպի մասին գիտելիքների ավելացումն է»,– ընդգծեց նա։

Առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակական առողջության բաժնի պետ Լուսինե Քոչարյանը նշեց այլ երկրների փորձը, որը ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները քիչ ծախսատար են, բայց չափազանց արդյունավետ։

«Առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը նաև բարելավում են երկրի տնտեսական ցուցանիշները»,– ընդգծեց նա։

Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ Հայաստանում մահերի գրեթե 80 տոկոսը պայմանավորված է սիրտ–անոթային հիվանդություններով, քաղցկեղով և շաքարախտով։

«Սրանք այն հիվանդություններն են, որտեղ առողջ ապրելակերպն ունի առանցքային նշանակություն։ Անհրաժեշտ է նոր մշակույթ ձևավորել` առողջ ապրելակերպի մշակույթ»,– ասաց նա։

Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը կնախատեսի օրենսդրական բարեփոխումներ, որոնց թվում կխստացվեն ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սահմանափակումները, կվերանայվի արագ սննդի ոլորտի հարկային քաղաքականությունը և այլն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: