478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ստեղծողներին 25 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել
11:42
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրոքեր Էնդրյու Գրինը (Andrew Greene) 25 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերներին, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Guardian թերթին։

Ինչպես պնդում է Գրինը, հենց ինքն է դարձել Նիկի Քոսկոֆի հերոսի նախատիպը, ով ֆիլմում մշտապես դառնում է ծաղրանքի թիրախ իր կեղծամի պատճառով։ Գրինն աշխատել է Stratton Oakmont ընկերությունում 1993-1995 թվականներին որպես ֆիրմայի կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ և տնօրենների խորհրդի անդամ։ Նա բազմիցս հիշատակվում է Ջորդոն Բելֆորդի հուշերում, որոնք ընկած են ֆիլմի ստեղծման հիմքում։

«Կինոֆիլմում կան տարբեր տեսարաններ, որտեղ պարոն Գրինի հերոսը պատկերվում է որպես հանցագործ, թրմամոլ, դեգեներատ և տարրական բարոյականությունից ու էթիկայից զուրկ մարդ»,– ասվում է հայցում։ Գրինի խոսքով`«Ուոլ սթրիտի գայլն» իրեն վնաս է հասցրել` ներկայացնելով նման դերում։

«Ուոլ սթրիտի գայլը» (The Wolf of Wall Street) ժապավենը, որի գլխավոր դերը խաղացել է Լեոնարդի դի Կապրիոն, ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ամենաշահութաբեր ֆիլմերից է։ Ամերիկյան վարձույթում հայտնվել է դեկտեմբերի 25–ին և հասցրել է մասնակցել «օսկարի մրցապայքարին»։ Սկորսեզեն կարող է ստանալ նաև լավագույն ռեժիսորի կոչում, Ջոն Հիլն արձանիկի կարող է արժանանալ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի, իսկ Լեոնարդո դի Կապրիոն` լավագույն դերասանի կոչման համար։ Արդյունքները հայտնի կդառնան 2014 թվականի մարտի 2–ին։

«Ուոլ սթրիտի գայլը» ժապավենը ստեղծվել է բրոքեր Ջորդան Բելֆորտի համանուն հուշերի հիման վրա, ով 1987 թվականին հիմնել է բրոքերային գրասենյակ, բայց տասը տարի անց դատապարտվել է փողերի լվացման համար։ Հետագայում նա իր կյանքի մասին երկու գիրք է գրել և սկսել է դասախոսությունների կարդալ հաջողության հասնելու մեթոդների մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:07
24 Օգոստոսի 2017
ԱՄՆ–ում հրապարակվել է 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանի դատավճիռը
Համապատասխան վճիռն ընդունել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանը։
17:37
23 Օգոստոսի 2017
Երևանը ծափողջույններով է դիմավորել աշխարհի իր չեմպիոններին (ՖՈՏՈ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին:
15:36
23 Օգոստոսի 2017
Հայտնի թուրք խոհարարը ցնցել է Instagram–ը հայկական երաժշտության ուղեկցությամբ կատարած պարով (ՎԻԴԵՈ)
Տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 4,5 մլն մարդ, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը։
15:13
23 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը հուզել է երկրպագուներին երեխաներով և արևի խավարմամբ (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը երեխաների` Նորթի և Սեյնթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում: