478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները վիրահատելու են հայտնի դերասան Գուժ Մանուկյանի կոնքազդրային հոդը
11:00
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բժիշկները վիրահատելու են հայտնի դերասան Գուժ Մանուկյանի կոնքազդրային հոդը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի բաժանմունքի ավագ բուժքույր Դոնարա Խանոյանը:

«Երեք օր առաջ նա տեղափոխվել է մեր կենտրոն, առաջիկայում վիրահատելու ենք նրա կոնքազդրային հոդը»,– ասաց նա։

Ավագ բուժքրոջ խոսքով` դերասանն այժմ նորմալ է զգում իրեն։

Գուժ Մանուկյանը ծնվել է 1937թ. մայիսի 6-ին, Լենինականում: 1958թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1958թ-ից սկսել է դերասանական կարիերան Ղափանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում: 1960-67թթ.–ին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1967թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, եղել է հիմնադիր դերասաններից: Խաղացած դերակատարումներից են` Յասոն` «Մեդեա», Կարանդիշև` «Անօժիտը», Ստրաուդ` «Ամենատխուր մարդը», Դանիել Վարուժան` «Մեծ լռություն», Տիգրան Մեծ` «Աստվածների կանչը», Հերովդես` «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», Ալեքսանդր Ամիլկար` «Վճարովի պատրանք», Ավետ Ռշտունի` «Կանգ առ երկրագունդ» և այլն: Նկարահանվել է «Աշնան արև», «Նահապետ», «Հույսի աստղ», «Կյանքի հալալ կեսը», «Ձիավոր, որին սպասում են», «Հին աստվածներ» և այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Սևաստոպոլ», «Լենֆիլմի»` «Պարգևատրում» և այլ արտասահմանյան կինոնկարներում: Հանդես է եկել ռադիո և հեռուստաներկայացումներում: 1980թ.–ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1981թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի: ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։