486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը մարզական անվճար հեռուստաալիքի կարիք ունի. Մուտկո
10:51
21 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն անվճար մարզական հեռուստաալիքի կարիք ունի, որը 24 ժամ անընդմեջ հեռուստադիտողին կներկայացնի մարզական նորությունները, ասել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մուտկոն հինգշաբթի այցելել է Սոչիի «Այսբերգ» մարզապալատ, որտեղ ռուս մարզուհի Ադելինա Սոտնիկովան Օլիմպիական խաղերի ոսկի նվաճեց։

«Երբ մենք ամփոփենք արդյունքները, հարցերից մեկը, որ ես կներկայացնեմ նախագահին և կառավարությանը, հետևյալն է` եկեք մեկ միլիարդ հատկացնենք և իսկական մարզական ալիք ստեղծենք։ Փող կտանք, որ նա գնի այդ ամբողջ կոնտենտը և 24 ժամ սպորտ ցուցադրի անվճար, հասանելի պայմաններում»,– ասել է Մուտկոն լրագրողներին։

«Այժմ հեռուստաալիքները չափազանց լավ են լուսաբանում սպորտը, բայց ես վախենում եմ, որ հետագայում դա կարող է շատ արագ վերանալ։ Կպարզվի, որ հետո սպորտը կրկին դիտելու ենք Բրյուս Ուիլլիսի և Սթիվեն Սիգալի ֆիլմերի արանքում։ Ընդ որում` կրկին հեռարձակվելու են մարտեր առանց կանոնների, երբ չես հասկանում, թե ինչ կանոններով են նրանք կռվում։ Եվ կրկին կտեսնենք շորթ–տրեկ, դահուկավազք, թռիչք ցատկահարթակից։ Դա ինձ մի փոքր նյարդայնացնում է»,– նշել է Մուտկոն։

ՄՕԿ–ը 2011 թվականին Օլիմպիադայի հատուկ լիազորված տեղեկատվական գործակալության կարգավիճակ է տրամադրել «ՌԻԱ Նովոստի» խմբին, որի կազմում է «Ռ–Սպորտ» մարզական լուրերի գործակալությունը, 2013 թվականի մարտին «ՌԻԱ Նովոստիին» շնորհվել է Սոչիի Պարալիմպիկ խաղերի հոսթ–գործակալության կարգավիճակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: