484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկի ձյունե և սառցե քանդակների փառատոնը կարող է միջազգային դառնալ
19:55
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ջերմուկի ձյունե և սառցե քանդակների ամենամյա սիրողական փառատոնը հաջորդ տարի կարող է միջազգային դառնալ, ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպության համանախագահ Վազգեն Գալստյանը։

«Հաջորդ տարի մենք ծրագրում ենք անցկացնել երկշաբաթյա փառատոն, որը հավանաբար միջազգային կդառնա։ Ցանկություն կա օգտագործել Ջերմուկի բնական ռելիեֆը «կախարդված ձմեռային քաղաք» անվանումով ձմեռային քաղաք/շրջան/այգի ստեղծելու համար։ Հույս ունեմ` կհաջողվի անհրաժեշտ միջոցներ ստեղծել այդ գաղափարն իրագործելու համար»,– ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ հաջորդ տարվա ծրագրում բացի սիրողական մրցույթից պրոֆեսիոնալ թիմերի միջև մրցումներ կանցկացվեն։

«Կան նաև ուրիշ, ավելի համարձակ գաղափարներ, որոնք քննարկման փուլում են»,– ավելացրեց Գալստյանը։

Փետրվարի 14-16–ն անցկացված փառատոնը կազմակերպել է Ջերմուկի զարգացման կենտրոնը` մարզպետարանի օժանդակությամբ։ Միջոցառմանը մասնակցել է պրոֆեսիոնալ քանդակագործների և սիրողների 80 զույգ։

Ձյունե և սառցե քանդակների ավանդական փառատոներն անցկացվում են ձմռանը հյուսիսային կիսագնդի մի շարք քաղաքներում (Ֆերբենկս, Խարբին, Լյուբեկ), որտեղ ստեղծում են սառցե հարյուրավոր կոմպոզիցիաներ։ Այսպիսի առավել հայտնի և մեծ միջոցառումը Ձյան և սառույցի Խարբինի միջազգային փառատոնն է, որն անցկացվում է 1963 թվականից։

Հունվարի սկզբին Խարբինում բացվել է Սառցե քանդակների 30–րդ խոշորագույն միջազգային փառատոնը, որի ժամանակ ստեղծվել է հսկայական սառցե քաղաք` համաշխարհային հայտնի շինությունների հսկայական կրկնօրինակներ, հսկայական 240–մետրանոց բլրակներ, ձյունից և սառույցից ստեղծած եկեղեցիներ, որոնց վրա աշխատել է մոտ 10 000 մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: