478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկը սառցե քանդակների փառատոների անցկացման մեծ ներուժ ունի. փորձագետ
17:38
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքը սառցե քանդակների փառատոների անցկացման մեծ ներուժ ունի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Վազգեն Գալստյանը` «Ձնեմարդուկ-2014» փառատոնի արդյունքները։

Փետրվարի 14-16–ն անցկացված փառատոնը կազմակերպել է Ջերմուկի զարգացման կենտրոնը` մարզպետարանի օժանդակությամբ։ Միջոցառմանը մասնակցել է պրոֆեսիոնալ քանդակագործների և սիրողների 80 զույգ։

«Ջերմուկի հնարավորությունները, մասնավորապես, առատ ձյունը, տարածքի մակերեսը և ռելիեֆի բազմազանությունը թույլ են տալիս այդ քաղաքում սառցե քանդակների բավականին մեծ փառատոներ կազմակերպել»,– նշեց Գալստյանը։

Հիշեցնելով, որ Ջերմուկը հայտնի առողջարաններից է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների համար` Գալստյանը նշեց, որ նմանատիպ փառատոնը համապատասխան պետական կառույցների կողմից առկա օժանդակության դեպքում կարող են միջազգային դառնալ և ավելի երկարաժամկետ բնույթ կրել` երկու շաբաթից մինչև մեկ ամիս։

«Ջերմուկի «Ձնեմարդուկ» փառատոնը մենք անցկացնում ենք 2012 թվականից, և ամեն տարի նկատում ենք, թե հանգստացողներն ու զբոսաշրջիկներն ինչ մեծ հետաքրքրությամբ են հետևում մեր փառատոնի մասնակիցների աշխատանքին»,– ասաց նա։

Պատմելով ընթացիկ տարվա փառատոնի մասին` Գալստյանը նշեց, որ մասնակիցները երեք օրում պատրաստել են տարբեր ֆիգուրներ, այդ թվում` մեծ ձի, օլիմպիական Արջուկ, հին հայկական Գառնի տաճարը, շախմատային տախտակ խաղաքարերով և Արցախի «Մենք և մեր սարերը» հուշարձանը։ Միջոցառման կազմակերպիչները հատկապես հավանել են ջերմուկցի 4-5 տարեկան եղբոր ու քրոջ քանդակած Խոր Վիրապ վանքն Արարատ լեռան ֆոնին, որը նույնպես ընդգրկվել է փառատոնի հաղթողների ցուցակում։

Ընդհանուր առմամբ, Գալստյանի խոսքով, փառատոնի հաղթողներ են ճանաչվել Ջերմուկի ութ զույգերի, Վայքի երկու զույգի և Երևանի մեկ զույգի ֆիգուրները։ Հաղթողները Լեռնային Ղարաբաղում (Ջերմուկի զույգերը) և Ջերմուկում (Վայքի և Երևանի զույգերը) երկօրյա հանգստի հնարավորություն են ստացել։

Ջերմուկի երիտասարդական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանն իր հերթին հայտնեց, որ փառատոնի շրջանակում «Կարին» պարի համույթը` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, հանդես է եկել հայկական ավանդական երգ ու պարով, կազմակերպվել են մարզական խաղեր։

Փառատոնի ժյուրիի անդամներից մեկը` նկարիչ Սուրեն Խորենյանը, կարևորել է Հայաստանում նմանատիպ փառատոների անցկացումը զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելու համար։

Ձյունե և սառցե քանդակների ավանդական փառատոներն անցկացվում են ձմռանը հյուսիսային կիսագնդի մի շարք քաղաքներում (Ֆերբենկս, Խարբին, Լյուբեկ), որտեղ ստեղծում են սառցե հարյուրավոր կոմպոզիցիաներ։ Այսպիսի առավել հայտնի և մեծ միջոցառումը Ձյան և սառույցի Խարբինի միջազգային փառատոնն է, որն անցկացվում է 1963 թվականից։

Հունվարի սկզբին Խարբինում բացվել է Սառցե քանդակների 30–րդ խոշորագույն միջազգային փառատոնը, որի ժամանակ ստեղծվել է հսկայական սառցե քաղաք` համաշխարհային հայտնի շինությունների հսկայական կրկնօրինակներ, հսկայական 240–մետրանոց բլրակներ, ձյունից և սառույցից ստեղծած եկեղեցիներ, որոնց վրա աշխատել է մոտ 10 000 մարդ։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: