486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ է արել Շվեյցարիայի իշխանություններին բողոքարկել ՄԻԵԴ–ի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտման գործով
16:54
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ է արել Շվեյցարիայի կառավարությանը, մասնավորապես, արդարադատության նախարարությանը, բողոքարկել  2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի` Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով ռասայական խտրականության վերաբերյալ անընդունելի վճիռը:

Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին, որում վրդովմունք է հայտնել Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի անունից։

«ՄԻԵԴ–ի որոշումը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար»,– նշվում է Կաթողիկոսի նամակում։

Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ  իրենց կեցվածքն արտահայտելու  Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:

Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:

ՄԻԵԴ–ի որոշման տեքստի համաձայն, Փերինչեքը, լինելով իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ, 2005 թվականին Շվեյցարիայում մասնակցել է տարբեր համաժողովների, որոնց ընթացքում հրապարակայնորեն ժխտել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը։

«Շվեյցարիա–Հայաստան» ասոցիացիան 2005 թվականին Շվեյցարիայում բողոք է ներկայացրել դատարան` պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեքի դեմ իր մեկնաբանությունների համար։ 2007 թվականի մարտին Լոզանի դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության մեջ` պարտավորեցնելով նրան մի քանի տուգանքներ վճարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայցորդը բողոքարկել է այդ որոշումը` պահանջելով այն անվավեր համարել և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել։ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքարկումը նույն տարվա հունիսին, նշելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ինչպես հրեական ցեղասպանությունը։

Հայցորդն այս որոշումը բողոքարկել է Շվեյցարիայի դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թվականի դեկտեմբերին հաստատել է որոշման օրինականությունը։

Փերինչեքը բողոքել է ՄԻԵԴ իր իրավունքների խախտման համար` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: