484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի իշխանությունը չեղյալ է հայտարարել Ադրբեջանական մշակութային կենտրոնի շինարարությունը
16:11
17 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի քաղաքաշինական–հողային հանձնաժողովը որոշել է դադարեցնել Տվերսկայա–Յամսկայա 3–րդ փողոցում ներդրումային նախագծի իրագործումը։ Կառուցապատողը նախատեսում էր 7,024 հազար քառակուսի մետր մակերեսով Ադրբեջանական մշակութային կենտրոն կառուցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի` շինարարության ոլորտում ներդրումային ծրագրերի ապահովման հարցերի կոմիտեի կայքին։

«Հողատարածքի վարձակալման պայմանագիրը կնքվել է 2003թ.–ին, օբյեկտի կառուցումը պետք է ավարտվեր 2010 թ.–ին։ 0,1 հեկտար մակերեսով տարածքը մինչև հիմա դատարկ է, շինարարություն չի իրականացվում, տարածքը ցանկապատված է», – նշվում է նյութերում։

Ներդրողը նախատեսում էր մշակութային կենտրոնի կառուցվածքում ընդգրկել նաև վարչական տարածքներ, սակայն Մոսկվայի իշխանությունները փոխել են քաղաքի կենտրոնի զարգացման հեռանկարները, այժմ վարչական շենքերին պետք է փոխարինեն բնակելի և սոցիալական ուղղվածության օբյեկտներ, իսկ նոր վարչական տարածքների կառուցումը նպատակահարմար չէ, նշվում է հաղորդագրության մեջ։

Տեղի բնակիչները ևս դեմ էին այդ օբյեկտի կառուցմանը` նշելով, որ կենտրոնի կառուցումը կվատացնի տրանսպորտային վիճակն այդ շրջանում և կկրճատի ծառերի թիվը, նշվում է նյութերում։

«Հաշվի առնելով հողատարածքի բարձիթողի վիճակը, ինչպես նաև բնակիչների բողոքները` որոշվել է դադարեցնել ներդրումային նախագծի իրականացումը։ Հետագայում այն կօգտագործվի բարեկարգման և կանաչապատման նպատակներով», – նշվում է Մոսկվա քաղաքի շինարարության ոլորտում ներդրումային նախագծերի իրականացման ապահովման հարցերի կոմիտեի կայքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
13:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
10:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։