478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը շատ բարձր է համարում Հայաստանում մամուլի ազատության մակարդակը
19:57
14 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ՀՀ քաղաքաշինության նախարարության ղեկավար անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում։

Իր խոսքերը հաստատելու համար Սարգսյանը ներկայացրել է «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության»` օրերս հրապարակած աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն առաջատար է տարածաշրջանում՝ առաջ անցնելով իր բոլոր հարևաններից։

«Ըստ այդ զեկույցի, մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է», – մեջբերել են Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահն ավելացրել է, որ այս ձեռքբերումը բոլորից պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ: Որովհետև մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: Մամուլի ազատություն նաև նշանակում է, որ մարդկանց որոշակի խմբեր՝ ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ։ Ստացվում է, որ միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին», – նշել է նա։

Սարգսյանը հիշեցրել է, որ որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և ղեկավարության աշխատանքը։

«Այս պարագայում մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ», – նշել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։