482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Օտար լեզուների ոչ բավարար իմացությունը հայ ուսանողների հիմնական խնդիրն է. նախարար
13:58
14 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բուհերի հիմնական խնդիրն ուսանողների` օտար լեզուների ոչ բավարար իմացությունն է, կարծում է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Խնդիրն այն է, որ մեր ուսանողները սկսում են լեզուներ ուսումնասիրել միայն այն ժամանակ, երբ նկատվում է դրա սուր անհրաժեշտությունը։ Մասնավորապես, դա կատարվում է դիպլոմային և մագիստրոսական աշխատանքներին նախապատրաստվելու ժամանակ կամ արտասահմանյան ծրագրի մասնակցելու  դեպքում»,– ուրբաթ ասաց նախարարը Բոլոնյան համակարգին հայկական բուհերի ուսանողների մասնակցության թեմայով հետազոտության ներկայացման ընթացքում։

Հայաստանը Բոլոնյան կոնվենցիային միացել է 2005 թվականին` իր վրա վերցնելով բուհական և հետբուհական կրթությունը դրա պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն։ Ներկա պահին Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 47 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ 

Ինչպես նշեց Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) վերլուծաբան Սամվել Մանուկյանը, հայկական բուհերի 1202 ուսանողների և մագիստրոսների շրջանում անցկացված հարցումների համաձայն` հաստատություններում օտար լեզուների դասավանդումը լուրջ բարեփոխումների կարիք է զգում։

«Միաժամանակ, հարցված ուսանողների և մագիստրոսների 58,6%–ը  և 78,7%–ը կարծում է, որ լավ կամ գերազանց տիրապետում է ռուսերենի, մինչդեռ անգլերենի լավ է տիրապետում, համապատասխանաբար, հարցվածների 36,6%–ը և 50,9 %–ը»,– ասաց Մանուկյանը` ներկայացնելով ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրությունը։

«Չնայած, որ հարցվածների 84.6 տոկոսը ռոտացիոն համակարգը բավականին արդյունավետ է համարում, սակայն նրանց շրջանում գոյություն ունի համակարգի կոռումպացված լինելու և «ծանոթության» գործի առկայության մասին կարծիք»,– հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա` հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ մագիստրատուրայում ուսուցման ծրագիրը զգալիորեն տարբերվում է բակալավրիատի ծրագրից, իսկ մագիստրոսի դիպլոմն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում աշխատանքի տեղավորման հարցում։

Հայաստանում ներկայում գործում է 16 պետական և 35 ոչ պետական բուհ, ինչպես նաև մի քանի համալսարաններ միջպետական պայմանագրերի շրջանակներում, այդ թվում` Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանի ֆրանսիական համալսարանը։

Բոլոնյան համակարգի մասին հարցվածների իրազեկվածության մակարդակի վերաբերյալ Մանուկյանը հայտնեց, որ ուսանողների 30.1 տոկոսը և մագիստրոսների 52.6 տոկոսը Բոլոնյան համակարգի վերաբերյալ իրենց գիտելիքները բավականին բարձր են համարում։

«Տվյալ համակարգի մասին տեղեկությունը, միաժամանակ, դեպքերի մեծամասնությունում փոխանցվում է ընկերների և ծանոթների միջոցով»,– պարզաբանել է փորձագետը։
Մանուկյանի խոսքով, ոլորտի լուրջ խնդիր է նաև ուսման բարձր վարձը և դասախոսների ցածր աշխատավարձը։

2013/2014 ուսումնական տարում հինգ պետական բուհերի, այդ թվում` Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)  և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսման վարձը բարձրացել է 80-200 հազար դրամով (մոտ $200-500), ինչն առաջացրել է հայկական ուսանողության բուռն արձագանքը։ Այսպես, ԵՊՀ–ում ուսման տարեկան վարձը տատանվում է 300-700 հազար դրամի սահմաններում (մոտ $740-$1720), իսկ ՀՊՃՀ–ում` 100-204 հազար դրամ (մոտ $246-$500)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: