486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սուր շնչառական վարակների աշխուժացում է դիտվում Հայաստանում. առողջապահության նախարարություն
12:42
14 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Տվյալ միտումը բացահայտվել է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ։

«Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում»,– ասվում է հաղորդագրությունում։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հարցում է ուղղել Առողջապահության նախարարություն հանրապետությունում ՍՇՎԻ և գրիպի գրանցված դեպքերի թվի վերաբերյալ։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ: Այսպիսով,  տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի  Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:

ԱՀԿ–ի տվյալները վկայում են, որ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում նույնպես աշխուժացել են սուր շնչառական վարակները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։