484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Նիմֆոմանուհի» ֆիլմի հայ երկրպագուները խնդրագիր են կազմել և պահանջում են ֆիլմը ցուցադրել մեծ էկրանին
11:47
13 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac) սկանդալային ֆիլմի հայ երկրպագուները խնդրագիր են կազմել` պահանջելով ֆիլմը ցուցադրել կինոթատրոնում, հաղորդվում է «Մոսկվա» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում։

Սկանդալային ֆիլմի առաջին մասի երևանյան պրեմիերան նախատեսված էր փետրվարի 13–ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում, սակայն նախօրեին կինոթատրոնի ղեկավարությունը հրաժարվել է ֆիլմի ցուցադրությունից` բացատրելով դա մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկություններով, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ։

«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որով խնդրում են օգնել, որպեսզի «Նիմֆոմանուհի» ֆիլմը ցուցադրվի։ Ֆոն Թրիերի երկրպագուները խնդրագիր են կազմել` կոչ անելով բոլորին օգնել «Նիմֆոմանուհի» ֆիլմը ցուցադրելու հարցում», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Խնդրագրում, մասնավորապես, նշվում է, որ շատերը երկար տարիներ սպասել են այս պրեմիերային։ 

«Կինովարձույթը կանոններ ունի։ Ֆիլմի վարկանիշը 18+ է, ինչը նշանակում է, որ այն կարող են դիտել 18 տարեկանից բարձր անձինք` ներկայացնելով անձնագիրը։ Ոչ մի սպառնալիք այստեղ չկա։ Սթափվեք և միջոցներ ձեռնարկեք, մենք ցանկանում ենք տեսնել Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը Երևանում», – նշվում է տեքստում։

Խնդրագրի տակ արդեն ստորագրել է 87 մարդ, սակայն կազմակերպիչների նպատակն է հավաքել 1000 ստորագրություն։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է տեղեկություն ստանալ «Մոսկվա» կինոթատրոնի հետագա ծրագրերի մասին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։