481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն մտադիր է ընդլայնել բացատրական աշխատանքն աշխատակազմերում կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում
19:53
11 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.  «ՀԿԵ» ՓԲԸ–ն մտադիր է ընդլայնել բացատրական աշխատանքն աշխատակազմերում կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում։

«Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը երեկ՝ փետրվարի 10-ին, միացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ բողոքի ակցիա անցկացնելու ընկերության վարչական շենքի մոտ: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ երեկ իսկ տեղի ունեցավ բողոքի ակցիա անցկացնող խմբի (20 հոգի) հետ հանդիպում: Հանդիպման շրջանակներում ընկերության ղեկավարի կողմից տրվեց կենսաթոշակային բարեփոխման մասին համապարփակ բացատրություն համակարգի ներդրման ու գործատուի կողմից կատարման վերաբերյալ», – հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ռեբեցը նաև նմանատիպ օրինակներ է բերել ռուսական և եվրոպական փորձից: «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումը մերժվել էր:

Ընկերության գլխավոր տնօրենը հատուկ ընդգծել է, որ պահում կատարված միջոցները գտնվում են «ՀԿԵ» ՓԲԸ հաշիվներում և մինչ պետական իշխանության համապատասխան մարմինների որոշումն այդ միջոցների տնօրինման կարգի մասին դրանք ոչ մի տեղ չեն ուղղվելու: «Ամենամսյա պահումները թույլ կտան բացառել տարվա սկզբից աշխատավարձից կուտակված գումարը միանգամից պահելու ռիսկն, ինչը կարող է բերել առձեռն ստացվող գումարի չափի էական նվազման» – շեշտել է Ռեբեցը:

Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ 2013 թ. արդյունքներով՝ Հարավկովկասյան երկաթուղում նկատվել է միջին աշխատավարձի աճ 10 %-ով այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների ծավալի անկում 5.3 %-ով՝ 2012 թ. –ի համեմատ։

«Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում է համապատասխան տեմպը հանրապետությունում, այսօր ՀԿԵ-ում միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձը հանրապետությունում», - ընդգծել է Ռեբեցը։

Նա նշել է, որ 2013 թ. ՀԿԵ-ում ներդրվեց աշխատանքի վարձատրման նոր համակարգ, որն առաջին հերթին ուղղված էր երիտասարդների շահերին: Այսպիսով, երկաթուղու 2500 երիտասարդ աշխատակիցներ, ովքեր ունեին հավելավճար 15 %-ի չափով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ  աշխատավարձի 25%-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ը հավելավճարի իրավունք չունեին՝ նախորդ համակարգի դեպքում: 

Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 11-ին անցկացրել է տեսակապով սելեկտորային խորհրդակցություն՝ ընկերության կառուցվածքակյին ստորաբաժանումների ղեկավարների հետ նշված հարցի շուրջ երկխոսության նպատակով:

Խորհրդակցության արդյունքներով աշխատակազմերում բացատրական աշխատանքներ անցկացնելու որոշում է ընդունվեց:

Այսպիսով, փետրվարի 12-ին, պլանավորված անվտանգության օրվա շրջանակներում, որն անց է կացվում ՀԿԵ-ում յուրաքանչյուր չորեքշաբթի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կվարեն կոլեկտիվների հետ հանդիպումներ՝ բացատրելու ՀՀ-ում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման առանձնահատկությունները։ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ինքնին նմանատիպ բացատրական աշխատանք անցկացնելու համար ընտրել է բավականին բարդ Սևանի շրջանը:

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր աշխատակիցների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ նոր համակարգ մուտք գործելիս», –  ասել է Ռեբեցն՝ ավելացնելով, որ չի ազատում ստորաբաժանումների ղեկավարներին աշխատակազմերում տարվող բացատրողական աշխատանքներ անցկացնելու պարտավորությունից: Ըստ գլխավոր տնօրենի՝ այդպիսի աշխատանքը պետք է տարվի համակարգայնորեն ինչպես արտադրական, այնպես էլ հասարակական հարցերի շուրջ:
Ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներին ներկա են գտնվելու նաև ներկայացուցիչներ արհմիություններից, վետերանների խորհրդից ու ՀԿԵ երիտասարդական խորհրդից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։