486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը չի խստացվել, այլ` կարգավորվել է. Հայաստանում ՌԴ դեսպան
14:19
11 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը ոչ թե խստացվել է, այլ` կարգավորվել, ասաց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով Ռուսաստանում օտարերկրացի քաղաքացիների կացության նոր կանոնները։

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի  իրավունք ունեցող պետությունների (այդ  թվում  Հայաստանի  Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։

«Ես դա կանվանեի ոչ թե խստացում, այլ ավելի շուտ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն քաղաքականության կարգավորում։ Ցավոք, Ռուսաստանում այժմ մեծ է անօրինական արտագաղթյալների թիվը։ Միգրացիոն քաղաքականության ամբողջ համակարգը պետք է, անշուշտ, կարգավորել»,– ասել է դեսպանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, նոր համակարգը, որը նախատեսում է երեք ամսվա կացություն Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև` երեք ամիս էլ դրա սահմաններից դուրս, որոշակի բարդություններ է ստեղծում։ «Բայց պետք է տարանջատել նրանց, ովքեր աշխատանքի են մեկնում ՌԴ, և նրանց, ովքեր մեկնում են այլ նպատակներով` զբոսաշրջության, հարազատներին այցելելու, բուժման և այլն»,– նշել է դիվանագետը։

Նրա խոսքով, նրանք, ովքեր մեկնում են ՌԴ աշխատելու, կարող են հանգիստ մեկ տարով աշխատանքային գործունեության պատենտներ ձեռք բերել։

«Մարդը կարող է հանգիստ աշխատել մեկ տարվա ընթացքում։ Ընդ որում, պատենտներ կարող են ձեռք բերվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ գործատուներ, իրավաբանական անձինք։ Դրանց գինն այդքան էլ բարձր չէ, ինչպես գրում են որոշ ԶԼՄ–ներ։ Որոշ լրատվամիջոցներում ես հանդիպել եմ տեղեկության, թե մեկ ամսվա այդ պատենտի համար պետք է վճարել հազար դոլար։ Դա բոլորովին այդպես չէ։ Պատենտն իրականում արժե հազար ռուբլի, իսկ հազար ռուբլին երեսուն դոլար է, և ոչ թե հազար»,– ասաց դեսպանը։

Բացի այդ, նշել է դիվանագետը, ՌԴ սովորելու մեկնող անձանց նույնպես տրվում է Ռուսաստանի Դաշնությունում մեկ տարի մնալու թույլտվություն։ «Երեք ամիսն այն մարդկանց համար է, ովքեր ժամանում են զբոսաշրջային նպատակներով, հարազատներին այցելելու, մասնավոր ուղևորություններով և այլ։ Այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ որոշակի բարդություններ կան Հայաստանի քաղաքացիների համար, գիտեմ, որ արդեն կան հայկական իշխանությունների դիմումները ռուսական իշխանություններին։ Կարծում եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև թեև կան չլուծված հարցեր, որոնք քննարկում են պահանջում, բայց չլուծվող խնդիրներ չկան»,– նշել է դիվանագետը։

«Ես չեմ հոգնում կրկնել դա, որովհետև Ռուսաստանը և Հայաստանը գործընկերներ են բոլոր բնագավառներում և միշտ կարող են լուծել ցանկացած հարց, որքան էլ այն բարդ լինի։ Այդ իսկ պատճառով պետք է գումարել, օրինակ, որևէ համատեղ մարմին, որը կքննարկեր յուրաքանչյուր կողմի բոլոր հուզող հարցերն ու մտահոգությունները, և գալ փոխընդունելի որոշման։ Կարծում եմ` այդպես էլ կլինի»,– ավելացրեց նա։

ՀՀ ԱԳ նախարարը հունվարի 22–ին հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի միացման բանակցությունների ընթացքում հնարավոր են փոփոխություններ առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում գտնվելու կանոններում։ Նմանատիպ առաջարկով իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին է դիմել նաև Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: