486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «2014 թ.–ի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթը
14:13
07 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում մեկնարկել է «Հայաստանում ռուսաց լեզվի 2014թ.–ի լավագույն ուսուցիչ» մրցույթը։

«Ռուսաց լեզվի 2014 թ.–ի լավագույն ուսուցիչ» մրցույթի առաջին փուլն անցկացնում է փետրվարի 6–ից մինչև մարտի 31–ը, եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 17–ին Երևանում։

«Մրցույթի հիմնական նպատակը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտության հեղինակությունը բարձրացնելն է, հասարակայնության ուշադրությունը ռուսագետ–ուսուցչի աշխատանքի նկատմամբ հրավիրելը, ով կարևոր դեր է խաղում երեխաներին ռուսաց լեզվին և մշակույթին հաղորդակից դարձնելու գործում»,– նշեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը։

Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի ղեկավար, Կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Լիլիա Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Ռոսսոտրուդնիչեստվոյին հինգ տարիների ընթացքում այդ նախագիծը շարունակական կերպով իրագործելու համար։

«Այդ մրցույթն առաջացրել է ուսուցիչների հատուկ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում, քանի որ խթանում է նրանց մասնագիտական աճը»,– ասաց նա։

Մրցույթի բացմանը ներկա էր նախորդ տարվա լավագույն ռուսագետ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ուսուցիչ Էլինա Շաքարյանը։ Նա կիսել է Սանկտ Պետերբուրգ կատարած ուղևորությունից և այլ երկրների իր գործընկերների հետ շփումից ունեցած իր տպավորությունները` կարևորելով ուսուցիչների մասնակցությունը նմանատիպ մրցույթների։

Մրցույթի կազմակերպիչներն են` Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը և Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիան։

Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Երևանի ու հանրապետության մարզպետարանների կրթության վարչությունների, Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի մասնակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: