478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում միջազգային մակարդակի դիզայներներ պատրաստող բուհ կբացվի
10:58
07 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է միջազգային մակարդակի դիզայներներ պատրաստող բուհ բացել, որտեղ դերակատարություն կունենան նաև օտարերկրացի մասնագետները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը։

«Ռազմավարության սկզբնական տարբերակում ծրագրվում էր, որ ամեն տարի մի քանի դիզայներներ կմեկնեն արտասահմանյան համապատասխան կենտրոններում սովորելու, իսկ վերադառնալուց հետո գործնականում կկիրառեն ստացած գիտելիքները և կաշխատեն հայրենիքում։ Բայց մենք դեմ ենք այդ նախաձեռնությանը, որովհետև այդ դեպքում մեր դիզայներները կսկսեին աստիճանաբար մտածել որպես օտարերկրացիներ։ Մեզ պետք են հայկական մտածողությամբ դիզայներներ, այդ պատճառով մենք այսօր առաջ ենք քաշում Հայաստանում դիզայնի և կոմերցիայի ինստիտուտի ստեղծման գաղափարը` օտարերկրացի մասնագետների մասնակցությամբ»,– ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, բուհ ստեղծելն առայժմ միայն նախագիծ է, և դրա իրագործման ընթացքում դեռ մեծ աշխատանք կա անելու։ «Դա կլինի միջազգային մակարդակի համալսարան, որը կունենա երեք ֆակուլտետ` նոր հումքի ձևավորման և արտադրության ֆակուլտետ, դիզայնի ֆակուլտետ և հայկական ապրանքանիշներ ներկայացնող և վաճառող կոմերսանտների պատրաստման ֆակուլտետ»,– ասաց նա։

Պողոսյանը հայտնեց, որ այս պահին կատարվում է տվյալ ոլորտում մասնագիտացող արտասահմանյան բուհերի հետ շփումներ հաստատելու աշխատանքներ,  հատկապես` իտալական բուհերի հետ, «քանի որ մեր մտածողությունը մի շարք ուղղություններով նման է իտալացիների մտածողությանը»։

«Մենք ունենք քոլեջներ, արհեստագործական ուսումնարաններ, որոնք վարպետներ են պատրաստում, կան դիզայներներ պատրաստող պետական և ոչ պետական բուհեր։ Այդ բոլոր հաստատություններում դիզայներների պատրաստման մակարդակը շատ ցածր է։ Դիզայներները պետք է տիրապետեն չորս հիմնական մասնագիտությունների, բայց այնտեղ նրանց միայն նկարել են սովորեցնում։ Այդ հարցը նաև մեզ համար շատ կարևոր է, և մենք այն խիստ ենք դնում»,– ընդգծեց Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահը։

Սփյուռքի դիզայներների հետ համագործակցությունը 2013 թվականի դեկտեմբերի 6–ին հաստատված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարության» և «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի բնագավառի զարգացման ռազմավարության» ու 2014-2016 թվականների գործողության ծրագրի մի մասն է։ Գործողությունների եռամյա ծրագիրը նախատեսում է 2.5 մլն դոլարի պետական ներդրումներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։