485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանի նկատմամբ պետական դավաճանության կասկածով
14:00
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Երևանի բնակիչ, ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, 1953թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է հունվարի 31–ին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

 «ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների, առաջարկելով իր ծառայությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի կենտրոնից նշեցին, որ Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր:

«Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝  պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: