483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2022թ.–ին քաղցկեղային հիվանդությունների առաջնային դեպքերի թիվը կհասնի 10 հազարի. փորձագետ
16:15
04 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2022թ.–ին քաղցկեղային հիվանդությունների առաջնային դեպքերի թիվը կհասնի շուրջ 10 հազարի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ազգային ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը։

«2002 թ.–ին մեր հանրապետությունում բացահայտվել է քաղցկեղային հիվանդության 5737 նոր դեպք, իսկ 2012 թ.–ին այդ թիվն արդեն կազմել է 7877, այսինքն բնակչության 100 հազարի հաշվով հիվանդացածների թիվը տասը տարում ավելացել է` 179–ից դառնալով 240», – ասաց նա։

Նրա խոսքով` ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությունն իր ենթակառուցվածքներով անցկացնում է լուրջ աշխատանք հիվանդության կանխարգելման և վաղ փուլերում դրա բացահայտման ուղղությամբ։ Այս դեպքում, պրոֆեսորի խոսքերով, ուռուցքաբանության դեմ պայքարը լինում է շատ ավելի արդյունավետ, քան հիվանդությունների երրորդ և չորրորդ փուլերի բուժումը։ Նա կարևորեց առողջ ապրելակերպը, ինչը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, թույլ է տալիս նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը։

Խոսելով Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժման մեթոդների մասին` գլխավոր մասնագետը նշեց, որ այստեղ միջազգային չափորոշիչներով օգտագործվում են բուժման բոլոր տեսակները` քիմիաթերապիա, վիրաբուժություն, ճառագայթային թերապիա, հորմոնոթերապիա և իմունաթերապիա։

«Եթե վիրաբուժական միջամտության և ճառագայթային թերապիայի դեպքում մենք էական խնդիրներ չունենք, ապա քիմիաթերապիայում լուրջ խնդիրներ կան», – ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ կառավարության որոշման համաձայն` Հայաստանում պետպատվերի շրջանակում չարորակ հիվանդությունների բուժման ժամանակ քիմիաթերապիան անցկացվում է նախնական գրանցումով։ «Երբ հիվանդին հարկավոր է լինում անցնել թերապիայի երկրորդ կուրսը, մենք ոչ միշտ ենք հասցնում պահպանել ռիթմն ու  իրականացնել այն անհրաժեշտ ժամկետներով, ինչը հանգեցնում է խնդիրների և դժգոհության», – նշեց նա։

Նրա խոսքով` այս խնդիրները վերացնելու համար կենտրոնի բժիշկներն աշխատում են երեք հերթափոխով, սակայն անգամ աշխատանքի նման ռիթմը` հաշվի առնելով հիվանդների տարեցտարի ավելացող թիվը,  չի օգնում հաղթահարել հերթերը։

Գալստյանն ավելացրեց, որ եթե ճառագայթային թերապիայի կաբինետները հագեցած են ամենաժամանակակից տեխնիկայով, որի օգնությամբ բուժումն անցկացվում է` միջազգային չափորոշիչներին համապատասխան, ապա քիմիաթերապիայի դեպքում պետության հատկացրած միջոցները բավարար չեն վերջին սերնդի դեղորայք ձեռք բերելու համար։

Նա տեղեկացրեց, որ բնակչության անապահով շերտերին քաղցկեղային հիվանդությունների բուժման նպատակով մեկ կուրսի համար հատկացվում է 178 հազար դրամ (մոտ 435 դոլար), իսկ մնացած քաղաքացիներին` 148 հազար դրամ (մոտ 363 դոլար), այն դեպքում, երբ որոշ ժամանակակից դեղերի գինը կարող է հասնել մեկ սրսկման համար 3100 եվրոյի։

«Նման միջոցներ, ինչպես հասկանում եք, չի կարող տրամադրել ոչ պետությունը, ոչ հիվանդները։ Հույսը միայն ապահովագրությունն է, սակայն ապահովագրական բժշկությունը Հայաստանում դեռևս զարգացած չէ այն մակարդակով, որպեսզի ամեն հիվանդի համար հատկացվեն նման միջոցներ», – ասաց նա։

Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով` 2013 թ.–ին իրականացվել է 3476 վիրահատություն, մոտ 1200 հիվանդ անցել է ճառագայթային թերապիա, ավելի քան 4500–ը ենթարկվել են քիմիաթերապիայի։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հսկողության տակ է գտնվում 35 հազար հիվանդ, որոնցից 20 հազարը պրակտիկային համարվում է առողջ, քանի որ նրանց բուժումից հետո անցել է 5 և ավել տարի։

Փետրվարի 4–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ աշխարհում նշվում է ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը։ ԱՀԿ–ի կանխատեսումների համաձայն, 2020թ.–ին աշխարհում նոր հիվանդացածների թիվը կկազմի 20 մլն, և հիվանդությունը կարող է համաճարակի բնույթ ստանալ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։