484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ցանցահեններն ու իրավապահները մեղադրել են ԳԴՀ իշխանություններին արտասահմանյան հատուկ ծառայություններին օժանդակելու համար
18:35
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սեմյոն Նեխորոշկին։  Chaos Computer Club (CCC) ցանցահենների գերմանական միությունը International League for Human Rights իրավապահ կազմակերպության հետ համատեղ երկուշաբթի դիմում է ներկայացրել ԳԴՀ Գլխավոր դատախազություն` մեղադրելով կանցլեր Անգելա Մերկելին և նրա կառավարությանը երկրի տարածքում արտասահմանյան հատուկ ծառայությունների անօրինական գործունեությանը սատարելու մեջ։

Ինչպես հայտնում է CCC կայքը` հայցորդները խնդրում են պատասխանատվության ենթարկել ԳԴՀ կառավարությունը, ներքին գործերի նախարարին, Դաշնային հետախուզական ծառայության, Զինվորական կոնտրհետախուզության ծառայության և Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչության ղեկավարներին։

Ցանցահեններն ու իրավապահները մեղադրում են գերմանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց աշխատանքի համար պատասխանատու ՆԳՆ ղեկավար Տոմաս դը Մեզյերին և երկրի կանցլեր Մերկելին «անօրինական լրտեսական գործունեության, ինչպես նաև անձնական կյանքի ներխուժմանն օժանդակելու մեջ»։ Հայցորդները վստահ են, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)  և Կառավարական կապի բրիտանական կենտրոնը հետևել են ԳԴՀ քաղաքացիներին երկրի իշխանության թույլտվությամբ։

«Բացի այդ, կատարած հանցագործության հայտարարությունում մենք պահանջում ենք, որ Էդվարդ Սնոուդենը հրավիրվի (Գերմանիա) որպես փորձագետ–վկա։ Պարզ է, որ պետք է ապահովվի նրա ազատ տեղափոխման իրավունքը և Միացյալ Նահանգներին հանձնելուց պաշտպանված լինելը»,– ասվում է հաղորդման մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գործունեության շուրջ աղմուկ էր բարձրացել դեռևս նախորդ տարվա ամռանը, երբ ԶԼՄ–ները սկսել էին Սնոուդենից ստացած փաստաթղթեր հրապարակել։ ԱԱԳ–ին սկզբում մեղադրում էին, որ այն ԳԴՀ միլիոնավոր քաղաքացիների մասին տվյալներ էր հավաքում։ Իսկ հոկտեմբերին պարզ դարձավ, որ հատուկ ծառայությունը մի քանի տարիների ընթացքում կարող էր գաղտնալսել ԳԴՀ կանցլեր Մերկելի բջջային հեռախոսը։

ԳԴՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ սկսել է տեղեկությունների հավաքել այն գերատեսչություններից, որոնք կարող են այդ հարցով տեղեկություն ունենալ։ Սակայն քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում առայժմ չի ընդունվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: