478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայտարարվել են «Արձակ-2013» պատմվածքների գրական մրցույթի հաղթողների անունները
17:22
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Արձակ-2013» պատմվածքների գրական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ 

Այս մրցույթը, որի կազմակերպիչներն են «Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը, անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Այս տարի մրցույթին ներկայացվել է 102 պատմվածք։

Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին 26 մասնակցից ընտրել է երեքի, ևս երկու հեղինակներ ստացել են «Անտարես» հրատարակչության հատուկ մրցանակներ։

Մրցույթի հաղթողներ են դարձել Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր ուրվականը», Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» և Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքներով։ Հաղթողները ստացել են 100–հազարական դրամ։

50 հազարական դրամի հատուկ մրցանակներ են ստացել Մերի Մկրտչյանը և Անրի Գրիգորյանը «Շպերունգ» և «Սիեստա» պատմվածների համար։

«Ժյուրին չի նկատել ոչ մի աշխատանք, որ արժանի է առաջին տեղի և որոշել է առաջին մրցանակ չշնորհել ոչ ոքի, այդ պատճառով մրցանակներ են ստացել միանգամից երեք հեղինակ»,– ասաց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Գնահատելով մրցութային աշխատանքների մակարդակը` նա նշեց, որ նախորդ երկու մրցույթի պատմվածքների թվում, ըստ նրա, ավելի ուժեղ գործեր են եղել, քան այս տարի։

Ժյուրիի անդամ գրականագետ Հայկ Համբարձումյանն իր հերթին նշեց, որ մրցույթում ներկայացված աշխատանքներն ընդգրկել են գեղարվեստական տարբեր ձևերով ներկայացված թեմաների լայն շրջանակ։

«Թեմաները շատ բազմազան են` եղել է հայրենասիրական թեմատիկա, սիրո թեմա, սոցիալական, քաղաքական խնդիրներ, մի խոսքով, այն ամենը, ինչ տեսնում ենք մեր իրականությունում այսօր»,– ասաց գրականագետը։

«Արձակ-2013» մրցույթն անցկացվում է մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ, որոնք իրենց հերթին ընտրել են հավանության արժանացած մրցութային աշխատանքներ` դրանց համար հատուկ մրցանակներ սահմանելով։

Մրցույթի մրցանակակիր պատմվածքների հրապարակումը և դրանց թարգմանությունն անգլերեն և ռուսերեն լեզուներով իրականացվում ` Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել: