483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Տեառնընդառաջին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
16:54
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ընդառաջ Աստուծո, ընդառաջ սիրո» կարգախոսով մի շարք միջոցառումներ կանցկացվեն փետրվարի 4-14–ը Երևանում` Տեառնընդառաջի տոնի նախաշեմին, հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

«Մենք այս տարի որոշել ենք 10 օրերի ընթացքում անցկացնել այս կարևոր եկեղեցական տոնին նվիրված մի շարք միջոցառումներ»,– երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։

Հոգևորականի խոսքով, միջոցառումների շրջանակում կկայանա «Հավատամք» կենտրոնի www.havatamq.am հոգևոր կայքի շնորհանդեսը, կենտրոնի նկարահանած «Կրկին այնտեղ` դեպի մեր տուն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև հավատացյալների օրհնության կարգ։

«Բացի այդ, հոգևոր կենտրոնի ներկայացուցիչները կայցելեն տեսողության և արյան շրջանառության խնդիրներ ունեցող երեխաների, ինչպես նաև զորամասեր և ծերանոցներ։ Միջոցառումներ կլինեն նաև մանկատների սաների համար»,– նշեց Խաչատրյանը։

Փետրվարի 13–ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավթում կկայանա տոնական համերգ, որից հետո կվառվի գլխավոր խարույկը։

«Եկեղեցին դեմ չէ ժողովրդական ավանդույթների, մասնավորապես, բակերում խարույկներ վառելուն։ Ամսի 13–ի երեկոյան պատարագից հետո հավատացյալներն իրենց հետ կարող են կրակ տանել եկեղեցուց։ Արդեն փետրվարի 14–ին կկայանա գլխավոր պատարագը, որի ընթացքում կկատարվի նորապսակների օրհնության կարգ»,– ասաց հոգևորականը։

Հայ երգչուհի Ալլա Լևոնյանն իր հերթին նշեց, որ հաճույքով կմասնակցի տոնական համերգին։

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այնպիսի կարևոր միջոցառման անցկացմանը, և կարծում եմ, որ եկեղեցին միշտ կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Մենք բոլորս պետք է նպաստենք մեր ժողովրդական և եկեղեցական ավանդույթների և ծեսերի պահպանմանը»,– ասաց երգչուհին։

Տերունի տոնը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևորագույն իրադարձություններից է։ Ըստ Մովսես օրենքի, արու զավակ ծնած կնոջը 40 օր արգելվում էր մտնել Աստծո Տաճար։ Երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, գոհության և մաքրման զոհ մատուցում ու իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը. «Երբոր  նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում։ Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս հատվածը` Ղուկասը պատմում է նաև արդար Սիմեոն ծերունու մասին, ով հայտնություն ուներ, թե չի մահանա, մինչև չտեսնի Հիսուս Փրկչին։ 

Հայ Առաքելական Եկեղեցին Տեառնընդառաջը նշում է փետրվարի 14–ին` Աստվածհայտնության 40–րդ օրը։ Եկեղեցական կանոնադրության համաձայն, տոնի նախօրեին` փետրվարի 13–ին, երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանը` երկրի չորս կողմերի օծման կարգ, որից հետո կատարվում է մոմի օրհնության ծես։ Հնագույն ավանդության համաձայն, օրհնված մոմից վառվում է Քրիստոսի փրկարար լույսը խորհրդանշող խարույկը։ Ժողովրդական ավանդույթով, այդ օրը խարույկի վրայից թռչում են երիտասարդ աղջիկներ և պատանիներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։