478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Կանայք 50 տարեկանից հետո պետք է ամենամյա հետազոտություն անցնեն օստեոպորոզի բացահայտման համար. բժիշկ
16:01
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կանայք 50-55 տարեկանից հետո ամեն տարի պետք է ոսկրային դենսիտամետրիա  (ոսկրահյուսվածքի խտության չափում) անցնեն օստեոպորոզի բացահայտման նպատակով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանը։

«Ցավոք, օստեոպորոզը շատ տարածված հիվանդություն է Հայաստանում, որով ամենից հաճախ տառապում են կանայք։ Այդ պատճառով հիվանդության ախտորոշման համար 50-55 տարեկանից բարձր կանայք պետք է ամենամյա հետազոտություն անցնեն` ոսկրային դենսիտամետրիա»,– ասաց նա։

Հիվանդությունը կանխարգելելու համար Գալստյանը խորհուրդ տվեց այդ տարիքի կանանց չօգտվել ժողովրդական միջոցներից, այլ ընդունել ոսկորներն ամրացնող հատուկ դեղամիջոցներ, հատկապես, կալցիումային դեղորայք։

«Դրանք ավելի արդյունավետ և օգտակար են, քան հավկիթի կեղևը, որը շատ հաճախ օգտագործում են ոսկորներն ամրացնելու համար»,– ավելացրեց նա։

Գալստյանը բացատրեց, որ առողջ մարդու օրգանիզմն ընդունակ է յուրացնել հավկիթի կեղևում պարունակվող կալցիումի միայն աննշան տոկոսը, այդ  պատճառով կճեպի կալցիումի յուրացման արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ դրա չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։

Օստեոպորոզի կանխարգելման համար բժիշկը խորհուրդ տվեց նաև հաճախ օգտագործել քնջութ և կաթնամթերք, զերծ մնալ ծխելուց և պահպանել քաշը նորմայի սահմաններում։

Օստեորոպոզը (լատ. osteoporosis) կմախքի խրոնիկ զարգացող համակարգային, փոխանակման հիվանդություն է կամ կլինիկական համախտանիշ, որը դրսևորվում է այլ հիվանդությունների ժամանակ։ Բնութագրվում է ոսկրի խտության նվազմամբ, դրա միկրոարքիտեկտոնիկայի խախտմամբ կամ փխրունությամբ, ոսկրի ամրության նվազմամբ և կոտրվածքների ռիսկի բարձրացմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։