478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Քեթի Փերին դարձել է 50 մլն բաժանորդի շեմը հաղթահարած առաջին միկրոբլոգերը
12:37
01 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին դարձել է  Twitter միկրոբլոգների ծառայության առաջին օգտատերը, ում բաժանորդների թիվը հաղթահարել է 50 միլիոնի շեմը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Mashable–ին։

Ճանաչված երգչուհուց հետ է մնում կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը, ով ունի 49.2 միլիոն բաժանորդ։ Ամերիկյան շոուբիզնեսի աստղերը մրցում են արդեն մի քանի տարի։ Նախորդ տարվա հունիսին կանադացին դարձել էր 40 միլիոն բաժանորդ ունեցող առաջին միկրոբլոգերը։ Արդեն տարեվերջին Փերին պատասխան հարվածը հասցրեց` Բիբերին զրկելով ամենաճանաչված միկրոբլոգերի կոչումից։

Բիբերն ամենաճանաչված միկրոբլոգերի կոչումը մեկ տարի էր, ինչ վայելում էր։ Հունվարին նա առաջատարի դիրքը «խլել էր» ամերիկացի մեկ այլ երգչուհի Լեդի Գագայից։ Այն ժամանակ վարկանիշի առաջատարներն ունեին մոտ 33 միլիոն բաժանորդ։ Այժմ Լեդի Գագան գտնվում է չորրորդ հորիզոնականում` զիջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

Ամերիկացի փոփ–երգչուհի Քեթի Փերին ճանաչում է ստացել 2007 թվականին, երբ կատարել է համաշխարհային հիթ դարձած և մի քանի երկրների հիթ–շքերթների առաջին տեղերը զբաղեցրած I kissed a girl երգը։ Այժմ երգչուհին ունի չորս ստուդիական ալբոմ։ Նա ճանաչում է վայելում ոչ միայն երաժշտական ընդունակությունների, այլ նաև արտաքին տվյալների շնորհիվ։ Փերին մշտապես երևում է աշխարհի ամենասեքսուալ կանանց վարկանիշներում և հաճախ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։