484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրասիական ԶԼՄ–ներ. կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաներ» լրագրողական վարպետության դպրոցը Երևանում ամփոփել է աշխատանքը
17:08
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Ուրբաթ Երևանում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացվեց «Եվրասիական ԶԼՄ–ներ. կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաներ» լրագրողական վարպետության դպրոցի հավաստագրերի շնորհման արարողությունը։

«Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «Ռուսաստանն այսօր» ՄԼԳ–ի, ՌԻԱ Նովոստիի, «Նովոստի–Արմենիա» ՄԼԳ–ի և Եվրասիական հաղորդակցային կենտրոնի կազմակերպած դպրոցը հունվարի 29-31–ն անցկացվեց «Նովոստի–Արմենիա» ՄԼԳ հարթակում։

Դպրոցի ունկնդիրները ռուս, ուկրաինացի, ղազախ և հայ քաղաքագետների ու ԶԼՄ–ների բնագավառում առաջատար մասնագետների, մասնավորապես, Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինի, «Օդնակո» խմբի հրատարակիչ–տնօրեն Անդրեյ Սորոկինի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի, Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոյի, «Խոսքի ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Պոլետաևի դասախոսությունները լսելու և վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն ունեցան։

«Ամեն անգամ գալով Հայաստան` մեզ շատ հաճելի է նոր, տաղանդավոր երիտասարդներ տեսնել։ Այս անգամ նույնպես հավաքվեց լրագրողների և ուսանողների որակյալ կազմ, և նրանք ձգտում են խորը վերլուծել ստացվող ամբողջ տեղեկությունը։ Մեր բոլոր դասախոսները նշեցին, որ դպրոցի մասնակիցների պատրաստվածության մակարդակն ամենաբարձր աստիճանին էր»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Յուլիա Յակուշևան։
 
Համեմատելով ավարտված դպրոցը նախորդի հետ, որն անցկացվել էր Երևանում 2013 թվականի հունվարի 25-26–ին` Յակուշևան նշեց, որ առաջին միջոցառումը նույնպես բավական հետաքրքիր ու արդյունավետ էր, սակայն այս անգամ կազմակերպիչներին ավելի հեշտ էր աշխատել, քանի որ նրանք արդեն հասկանում էին, թե ինչ ակնկալիքներ ունեն դպրոցից։

Նա հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը հետագայում ավանդական կդառնա։ «Մեր նպատակը մեր երկրների հասարակությունների միջև մարդասիրական երկխոսության զարգացումն է, այդ իսկ պատճառով մենք կփորձենք Հայաստանում արդիական սյուժեներով բազմաթիվ նախագծեր իրագործել, նախևառաջ, եվրասիական ինտեգրման և Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ թեմաներով, որոնք մեր բոլոր միջոցառումների առանցքային թեմաները կլինեն»,– նշեց նա։

«Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի առաջիկա ծրագրերի թվում Յակուշևան հիշատակեց խոշոր ֆորումը, որը կանցնի ապրիլի վերջին Սանկտ Պետերբուրգում և նվիրված կլինի հետխորհրդային տարածքի ժողովուրդների մասնակցությանը Հայրենական Մեծ պատերազմին։

Լրագրողական վարպետության դպրոցի նախագիծն ուղղված է երիտասարդ լրագրողների մասնագիտական մակարդակի բարձրացման օժանդակության ցուցաբերմանը, ազգային մեդիամիջավայրի համար կրթական նոր ռեսուրսների պատրաստմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: