483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրողը խոստովանել է, որ ահաբեկչության մասին լուրը հորինել է
22:31
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «168 ժամ» թերթի թղթակիցը խոստովանել է, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների մասին լուրը հորինել է հոդվածին սրություն տալու համար, նշված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

«168 ժամ» թերթի հունվարի 28-29-ի համարում «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»: Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից և Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն», - նշում են ԱԱԾ–ում։

Բաբաջանյանը հոդվածի, մասնավորապես «իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…» դարձվածքի վերաբերյալ տվեց հետևյալ գրավոր բացատրությունը. «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որևէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որևէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել»:

Այս բացատրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ Բաբաջանյանի «հոդվածը» ոչ միայն կեղծագրություն է, այլև լրագրողական լրջմտության ու տարրական պատասխանատվության բացակայության արդյունք: Այն պարզապես, անհիմն ենթադրությունների, անգիտակից շարադրանք է: Լրագրողը չի ջանացել մտածել մարդկանց մասին, որոնք կարդալու են այդ չարագուշակ մտարկումները: Ի դեպ, դրա մասին չի մտածել նաև թերթի խմբագիրը»:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։