486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Արդար պայքարի պայմանները խախտելու համար ԱՄՆ–ի կինոակադեմիան «Օսկարի» անվանակարգի մասնակիցներից մեկին հեռացրել է պայքարից
11:38
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի կինոարվեստի ակադեմիան  հանել է Alone Yet Not Alone երգն «Օսկար» մրցանակի «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգի պայքարից, որովհետև երգի հեղինակ Բրյուս Բրոթոնը խախտել է արդար մրցակցության կանոնները, գրում է Hollywood Reporter պարբերականը` ներակայցնելով ակադեմիայի հայտարարությունը։

Մրցանակի հավակնորդների ցուցակում կոմպոզիցիայի հայտնվելը անսպասելի է եղել քննադատների համար, քանի որ և՛ երգը, և՛ համանուն ֆիլմը մինչ այդ հայտնի են եղել կինոսիրողների նեղ շրջանակին։ Միաժամանակ, երգը կարողացել է առաջ անցնել շատ ավելի ուժեղ մրցակիցներից, գրում է պարբերականը։ Արդյունքում կոմպոզիտորին, կասկածել են լիազորությունների չարաշահման մեջ, իսկ նա ակադեմիայի պրոֆիլային երաշժտական կոմիտեի անդամն է և կոմիտեի նախկին ղեկավարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ակադեմիայի ղեկավարությունը չորեքշաբթի հատուկ նիստ է գումարել, որի ընթացքում մանրամասն քննարկվել են մեղադրանքները։Պարզվել է, որ Բրոթընը մրցանակի նոմինանտների համար քվեարկությունից առաջ պրոֆիլային կոմիտեի այլ անդամների նամակներ է ուղարկել, որոնցում հիշեցրել է, որ հավակնորդների թվում կա նաև իր թեկնածությունը։ Ակադեմիան Բրոթոնի գործողությւոնները որակել է որպես արդար պայքարի կանոնների խախտում։

«Որքան էլ դրական լինեին նամակագրության դրդապատճառները, «Օսկար» մրցանակի համար սեփական թեկնածությունն առաջ տանելու նպատակով գործադիր կոմիտեի նախկին ղեկավարի և ներկա անդամի կարգավիճակն օգտագործելը արդար մրցակցության կանոնների խախտում է»,– ասվում է ակադեմիայի հայտարարությունում։

Բրոթոնն արդեն արձագանքել է որոշմանը` հայտարարելով, որ ինքը մի տեսակ «դատարկված»։ Նա նշում է, որ ակադեմիայի անդամներին ուղղված նամակներում ընդամենը խնդրել է «գտնել երգը և գնահատել այն»։

«Օսկարի» 86–րդ մրցանակաբաշխությունը կանցնի մարտի 2–ին Լոս Անջելեսում։ Մրցանակի ճակատագիրը որոշում են ԱՄՆ–ի կինեմատոգրաֆիայի և գիտությունների ակադեմիայի 5 856 հասար ներկայացուցիչներ, ովքեր ունեն ձայնի հավասար իրավունք։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։